Բա մարզահամերգայինում ի՞նչ պետք է տեղի ունենա․ Փաշինյանը՝ աղմկահարույց հարսանիքի մասին
Հունիսի 17, 2025

Բա մարզահամերգայինում ի՞նչ պետք է տեղի ունենա․ Փաշինյանը՝ աղմկահարույց հարսանիքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է այն աղմուկը, որ բարձրացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս անցկացված շքեղ հարսանիքից հետո։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մարզահամերգային համալիրը քանդվում էր, քայքայվում, միլիարդներ են ներդրվում, բայց դեռ չեն կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը։

«Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ ոչ թե պետք է սա քննադատել, այլ հակառակը՝ քաջալերել։ Վարչապետը հավելեց՝ այսօր հարյուրավոր ընտանիքներ գնում են և Դուբայում են հարսանիք անում, մինչդեռ այդ գումարները կարող են տեղում ծախսվել։

Հիշեցնենք` անցած շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է «Vivaro»–ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի որդու հարսանիքը, որը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում։ Բադալյանները հարսանիքը համալիրում անցկացնելու համար վճարել են 30 մլն դրամ։

«Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգն աշխատի, երաժիշտները հավելյալ գումար ստանան, դիզայներները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն, ասում ենք՝ չէ՛, եկեք ձեռք չտանք համալիրին։ Մենք մեր եկեղեցիներին էլ ենք այդպես վերաբերվում»,- ասաց Փաշինյանը՝ համալիրի թեմայից սահուն անցում կատարելով եկեղեցիներին։

Նրա կարծիքով՝ մեծ հարց է, թե սանիտարական ինչ վիճակի է տիրում եկեղեցիներում։

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են։ Ով որտեղ ինչ անպետքական ապրանք ունի, ասենք՝ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի (опалубка-փայտակաղապար) հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդը մտնում է եկեղեցի` հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում ես, նայում ես՝ էստեղ աղբ է գցած, էնտեղ մեկի հին շորերն են, մեկը կոշիկն է դրել, մեկը իր հին կռավաթն է բերել դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, էդքան խոսել սրբության մասին ու էդքան արտասուրբ լինել, ոտի տակ տալ սրբությունները, մեկ էլ՝ վայ, համալիրում հարսանիք է եղել»,- զայրացավ վարչապետը։

Հիշեցնենք` անցած շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է «Vivaro»–ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի որդու հարսանիքը, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Բադալյանները հարսանիքը համալիրում անցկացնելու համար վճարել են 30 մլն դրամ։
Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 29 Մայիսի 2025 12:44

Լրահոս

Ֆոտո

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»

Շոյգուն Պուտինի հատուկ հանձնարարությամբ Փհենյանում է

Փաշինյանը հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»

Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է. G7-ի հայտարարությունը