«Թոքաբանության ազգային կենտրոնը» և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» միավորվեցին
Հունիսի 17, 2025

«Թոքաբանության ազգային կենտրոնը» և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը» միավորվեցին

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 29–ի նիստում որոշեց միավորել «Թոքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ–ում տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայությունները մատուցվում են հիվանդանոցային օղակում «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի, իսկ արտահիվանդանոցային օղակում՝ ԱԱՊ բժշկական կազմակերպություններում գործող 56 ՏԲ կաբինետների միջոցով։ ՏԲ հիվանդացությունը և ՏԲ մահացությունը վերջին տասնամյակների ընթացքում էականորեն նվազել են, 2023 թվականին 100,000 բնակչի հաշվարկով հասնելով մինչև համապատասխանաբար 13.5 և 0.84՝ հանգեցնելով «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի մահճակալային ֆոնդի թերբեռնվածության։

Զուգահեռաբար իրականացվել են նաև բուժման մարդակենտրոն մեխանիզմների ներդրում, ինչպես նաև ՏԲ հիվանդների համար ծառայությունների հասանելիության մակարդակի բարելավում՝ ՏԲ ծառայություններն առավելապես արտահիվանդանոցային պայմաններում իրականացնելու միջոցով։ Չնայած ընդհանուր մահացության ցուցանիշի նվազմանը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում ՏԲ հիվանդացության և մասնավորապես ՏԲ մահացության  կառուցվածքում դեղակայուն ՏԲ, ինչպես նաև` ՏԲ-ՄԻԱՎ համավարակի տեսակարար կշիռը գրեթե չի փոփոխվում՝ 2023 թվականին ՏԲ-ի բուժման հաջող ելքը կազմել է 84%, իսկ ՏԲ-ՄԻԱՎ համավարակի դեպքում չի գերազանցել 68%-ը։ ՄԻԱՎ հայտնաբերման ցուցանիշի աճը խոսում է այն մասին, որ ՏԲ–ՄԻԱՎ զուգակցված դեպքերը նույնպես կարող են աճ գրանցել։

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ունենալ.

Վարչական և լոգիստիկ գործընթացների կենտրոնացում, որը կնպաստի  բուժման արդյունավետություն բարձրացմանը: Ռեսուրսները կօգտագործվեն ավելի խելամիտ` խուսափելով կրկնակի ծախսերից։ Ռեսուրսների արդյունավետ օգտագործումը կկրճատի գործառնական ծախսերը, համատեղելով վարչական գործառույթները, բժշկական սարքավորումների և մարդկային ռեսուրսների համատեղ օգտագործումը։

Միավորված կենտրոնը կարող է ապահովել համալիր խնամք մեկ վայրում, ինչը կհեշտացնի բուժման կազմակերպումը և կբարելավի արդյունքները։

Ախտորոշման, բուժման և վերահսկման բարելավում: Լաբորատորիաների, հետազոտությունների և կլինիկական փորձառությունների միավորումը կարող են նպաստել  վարակների վաղ հայտնաբերմանը և հետագա բուժման կազմակերպմանը: Բժշկական անձնակազմը կարող է անցնել վերապատրաստում և տուբերկուլոզի, և այլ վարակիչ հիվանդությունների գծով, ինչը կբարձրացնի անձնակազմի ճկունությունը տարբեր վարակներին և առողջապահական խնդիրներին արձագանքելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»

Շոյգուն Պուտինի հատուկ հանձնարարությամբ Փհենյանում է

Փաշինյանը հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»