Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական առաքելություններում և կառավարության աշխատակիցների համար ուժեղացնել անվտանգության ապահովումը` Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի սպանությունից հետո, հայտնել են Նեթանյահուի գրասենյակից:
Գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն «ապշած է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սարսափելի հակասեմական սպանությունից», գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Իսրայելի դեմ արյունալի հարձակումներն աճում են և պետք է պայքարել մինչև վերջ... Ես կարգադրել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումներն ամբողջ աշխարհում Իսրայելի առաքելություններում և կառավարության ներկայացուցիչների համար»,- ասել է վարչապետը։
Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել էր, որ Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը X սոցիալական մեդիայի էջում հարձակումը որակել է «հակասեմական ահաբեկչության դաժան գործողություն»: