«Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. համայնքը վրդովված է
Մայիսի 17, 2025

«Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. համայնքը վրդովված է

Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Այս մասին ահազանգում է Երուսաղեմի SavetheArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խումբն X-ի պաշտոնական էջում։

«Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»,- ասել է հաղորդավարը «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո։

SavetheArQ–ի հայտարարության մեջ նշված է, որ շարժման անդամները ցնցված են հաղորդավարի խոսքերից և խիստ դատապարտում են այդ ամոթալի դիտողությունը։

«Սա անհանգստացնող, անհիմն, ռասիստական և վիրավորական հայտարարություն է, որը թիրախավորում է Երուսաղեմի պատմական, կրոնական և մշակութային կառուցվածքի անբաժանելի մասը կազմող հին համայնքին։ Նախևառաջ մենք ցանկանում ենք պարզաբանել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի «տրվել»։ Այն կառուցվել, պահպանվել և մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը համաշխարհային ճանաչում ունի և յուրօրինակ ներդրում է քաղաքի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում»,- նշված է հայտարարության մեջ։

Շարժման անդամները հիշեցնում են, որ Հին քաղաքի չորս թաղամասերից մեկը՝ Հայկական թաղամասը, ծառայում է որպես համայնքների և կրոնների միջև համակեցության, համագործակցության խորհրդանիշ։ Հետևաբար նման հայտարարությունները ոչ միայն սխալ են, այլև վիրավորական և վտանգավոր և վնասում են Երուսաղեմում համատեղ կեցությանը։

«Մենք թույլ չենք տա հեռարձակողներին կամ որևէ այլ կողմի՝ խաթարելու պատմական ճշմարտությունը կամ արատավորելու ամբողջ համայնքի և ազգի արժանապատվությունը»,- շեշտվում է հայտարարության մեջ։

SavetheArQ շարժումը Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային հորդորել է հրապարակայնորեն հերքել արված հայտարարությունը և պաշտոնական ներողություն խնդրել Երուսաղեմի հայ համայնքից։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 17 Մայիսի 2025 11:46

Լրահոս

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հայտնի է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանը

Մոսկվայի մետրոյի 90-ամյակի առթիվ գնացքների շքերթ է մեկնարկել․ կադրեր

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Իսպանիայում հայտնել են՝ Զելենսկու վերջին «բեմական ներկայացումը» ՌԴ-ի օգտին էր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Բելառուս

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի ԱԳ նորանշանակ նախարարին

Իրանը ստիպված է առաջին անգամ բանակցություններ վարել` ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո. Պետդեպ

Սպորտը և բաղնիքը չի կարելի համատեղել ալկոհոլի հետ. նարկոլոգ

Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդու մարմին

«Հայտնի է՝ ինչ է Ռուսաստանը պահանջել Ուկրաինայից»․ Bloomberg

Իրանը չի վախենում սպառնալիքներից․ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կշարունակվեն. Փեզեշքիան

Սահարայից փոշու զգալի քանակություն է սպասվում