Print this page

«Ռուսատյաց հայտարարություններ». Ռուսաստանում նշել են Ադրբեջանի խորհրդարանի անդամի մուտքը երկիր մերժելու պատճառը

By Մայիսի 05, 2025 30

Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ազեր Բադամովին Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու մերժման պատճառը նրա բազմիցս արված հակառուսական և ռուսատյաց հայտարարություններն էին։ Դրա մասին ТАСС-ին հայտնել է աղբյուրը։

Նշվում է, որ 2025 թվականի մայիսի 4-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Բադամովին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի տարածք։ «Ազեր Բադամովային արգելվում է մուտք գործել Ռուսաստան՝ ըստ «ՌԴ-ից դուրս գալու և ՌԴ մուտք գործելու կարգի մասին» Ռուսաստանի Դաշնության դաշնային օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների։ Դրա համար հիմք է ծառայել այն փաստը, որ Միլլի Մեջլիսի պատգամավորը բազմիցս հակառուսական և ռուսատյաց հայտարարություններ է արել», - նշել է գործակալության աղբյուրը։

Աղբյուրն ընդգծել է, որ Բադամովի դեմ ձեռնարկված միջոցներն «անհատական բնույթ» ունեն և չեն ազդում «ռուսական կողմի անփոփոխ հանձնառության վրա՝ զարգացնելու ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով»։

«Ռուսաստանը բարեկամ երկրների հետ հարաբերություններում stop list-երի պրակտիկայի կողմնակից չէ։ Ինչպես հայտնի է, նախկինում Ադրբեջան մուտք գործելու արգելք էր դրվել մի շարք ռուսաստանցի օրենսդիրների նկատմամբ։ Վերջին նման դեպքը վերաբերում է Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին։ Մոսկվայում կարծում են, որ նման հարցերը ճիշտ կլինի լուծել դիվանագիտական ​​​​ուղիներով, այլ ոչ թե լրատվամիջոցներով բողոքի հայտարարություններ անելով»,-հավելել է աղբյուրը։

 

Rate this item
(0 votes)

Latest from Live24