Եվրոպական միությունը խստորեն դատապարտել է Ռուսաստանի որոշումը՝ սկսել կանոնավոր ավիաչվերթներ դեպի Աբխազիայի մայրաքաղաք Սուխում։ Եվրոպական արտաքին գործունեության ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլն իրականացվել է առանց Վրաստանի պաշտոնական իշխանությունների համաձայնության և միջազգային օդանավակայանների համակարգում Սուխումի օդանավակայանի գրանցման բացակայության պայմաններում։
«Սա ևս մեկ քայլ է, որը խարխլում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշվում է ԵՄ հայտարարության մեջ։ Միությունն վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը։