Print this page

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից. Թրամփ

By Մայիսի 05, 2025 29

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշում կընդունի՝ կախված այն բանից, թե ինչպես կգործի Մոսկվան ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրուցում։

«Դա կախված է այն բանից, թե արդյոք Ռուսաստանը կշարժվի դեպի խաղաղություն, թե ոչ։ Մենք ցանկանում ենք հաշտության համաձայնագրի կնքում։ Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության գան։ Կարծում ենք, որ բավական մոտ ենք», – ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք կաջակցի ԱՄՆ Սենատում ներկայացված պատժամիջոցների օրինագծին։

ԱՄՆ նախագահը նշել է, որ ձգտում է այդ համաձայնագիրը կնքել ինչպես մարդկային կորուստներին վերջ դնելու նպատակով, այնպես էլ հսկայական ծախսերի պատճառով։

«Եվրոպան Ուկրաինայի վրա ծախսում է մեր ծախսած գումարի միայն մեկ երրորդը», – նշել է նա։

Թրամփը հավելել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցն ավելի կարևոր է Եվրոպայի, քան Միացյալ Նահանգների համար։ Նա նշել է նաև, որ Եվրոպայի առաջնորդներն իրեն բազմիցս խնդրել են զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ նա «չի պատասխանել իրենց զանգերին»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24