Print this page

Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթում է «թրամփիստ» թեկնածուն

By Մայիսի 05, 2025 28

Մայիսի 4-ին Ռումինիայում կայացած նախագահական կրկնակի ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել «Դաշինք հանուն ռումինացիների միավորման» (AUR) կուսակցության ղեկավար Ջորջե Սիմիոնը։ Ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքում 38-ամյա քաղաքական գործիչը ստացել է ձայների 40.96%-ը։

Երկրորդ տեղում է Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը՝ 20.99%-ով, երրորդը՝ իշխող կուսակցության ղեկավար Կրին Անտոնեսկուն՝ 20.07%-ով։ Քանի որ որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50%-ը, ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 18-ին։ Եզրափակիչ փուլում մրցելու են Սիմիոնն ու Դանը։

Սիմիոնը հայտնի է իր դիրքորոշմամբ՝ Ռումինիայի և Մոլդովայի միավորման օգտին։ Նա քննադատում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու գաղափարը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։ Միևնույն ժամանակ, Սիմիոնն իր համակրանքն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ՝ իր կուսակցությունը բնորոշելով որպես «թրամփական»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24