ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի հետ սակագնային պայքարում վրիպել է, քանի որ ՉԺՀ-ի տնտեսությունը կարող է դիմակայել ցանկացած ճնշման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
«Չինաստանն ունի իր հսկայական ռեսուրսները և ներքին շուկան, ուստի նրա տնտեսությունը, անշուշտ, կդիմանա ցանկացած ճնշման», - ասել է Մեդվեդևը:
Անվտանգության խորհրդի փոխնախագահն ընդգծել է, որ այդ հարցում «Թրամփը վրիպել է»։ Մեդվեդևը հավելել է, որ ամերիկյան առաջնորդի սակագնային քաղաքականությունը «ուղղված է բոլորի դեմ»՝ ազդելով Եվրոպայի երկրների և Մեծ Բրիտանիայի վրա: