ԱԷՄԳ-ն կապի մեջ է Ուիթքոֆի հետ՝ օգնելու Իրանի հետ բանակցություններին. Գրոսի
Մայիսի 01, 2025

ԱԷՄԳ-ն կապի մեջ է Ուիթքոֆի հետ՝ օգնելու Իրանի հետ բանակցություններին. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կապի մեջ է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ՝ Իրանի հետ բանակցություններում դրական արդյունքի հասնելու համար: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին IRNA գործակալությանը տված հարցազրույցում։

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը վստահության արժանի լինելու համար պետք է քննարկվի ԱԷՄԳ-ի կողմից: Կարևոր է, որ մենք լսենք Իրանի խոսքը, նաև տեսնենք, թե ինչ ակնկալիքներ ունի Իրանը։ Ես նաև կապի մեջ եմ ամերիկացի բանագնացի հետ՝ հասկանալու համար, թե գործակալությունն ինչպես կարող է օգնել դրական արդյունքի հասնել բանակցություններում», – ասել է նա։

Գրոսին Թեհրան է ժամանել ապրիլի 16-ին, որտեղ արդեն բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։

Արաղչին Գրոսիի հետ հանդիպման ընթացքում ԱԷՄԳ-ին կոչ է արել տեղի չտալ ճնշումներին, որոնք փորձում են գործադրել որոշ պետություններ։

Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։

Իրանի պատվիրակությունը գլխավորել է Աբբաս Արաղչին, ԱՄՆ պատվիրակությունը՝ Սթիվեն Ուիթքոֆը։ Երկու կողմերն էլ բանակցությունները որակել են որպես դրական և կառուցողական։ Բանակցությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 19-ին Օմանում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ն սկսել է արդիականացնել իր բանակը․ WSJ

ԱՄՆ սենատորները պատրաստում են ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցներ, եթե Պուտինի հետ բանակցությունները չկայանան

Թրամփը սկսել է զենք վաճառել Ուկրաինային

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Թրամփը վստահ է, որ առաջին 100 օրվա ընթացքում ոչ մի սխալ չի թույլ տվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանով. եղանակի տեսություն

Մենք դեմ ենք թանկ ապրելուն. հայտարարություն

116 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին

Անվստահության գործընթաց չեն նախաձեռնվել հանրային մեծ աջակցության հետևյալ դեպքերում․ Էդգար Ղազարյան

Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Օդեսային, կան զոհեր. Ուկրաինայի ՊՆ

Խնդրի ճշգրիտ լուծում

Ինչպես կարելի է նիհարել մինչև ամառ․ Նիհարեցնող ուտեստներ

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

Թրամփը վրիպել է․ Մեդվեդև

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք