Պատերազմական վիճակում գտնվող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ. Գերմանիայի կանցլերը՝ Ուկրաինայի մասին
Հունիսի 19, 2025

Պատերազմական վիճակում գտնվող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ. Գերմանիայի կանցլերը՝ Ուկրաինայի մասին

Ուկրաինայի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը կարելի է դիտարկել միայն պատերազմի ավարտից հետո, կարծում է Գերմանիայի պահպանողական դաշինքի՝ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության/Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, երկու ասոցիացիաներին Կիևի անդամակցության խոստումը մնում է ակտուալ։

«Ուկրաինան շատ մեծ եվրոպական երկիր է, բայց եվրոպական պատերազմող երկիր է: Պատերազմական վիճակում գտնվող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ»,- նշել է Մերցը Handelsblatt թերթին տված հարցազրույցում:

Փետրվարին Հունգարիան վետո է դրել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի վրա։ Ավելի ուշ Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի դիվանագետները Բրյուսելին կոչ են արել կոնկրետ առաջարկներ ներկայացնել երկրի անդամակցության գործընթացի վերաբերյալ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Սսկվի՛, ստահակ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան

Զբոսաշրջիկները նկարահանել են յագուարի և ալիգատորի միջև կատաղի մենամարտը

2022-ի հոկտեմբերի 6-ին ավարտվել է իմ՝ ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան․ Նիկոլ Փաշինյան

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները

ԵՄ երկրները համաձայնել են ստեղծել 1,5 միլիարդ եվրոյի պաշտպանական հիմնադրամ

Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Նազելի Բաղդասարյան

ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ

Ավարտվել է Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը, գործարքի արժեքը կազմել է 4,3 միլիոն եվրո

Թուրքիայի ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավարին

Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին

ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում. Պուտին

Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ»

Հիմա Հայաստանի լիարժեք վարչապետն եմ. Փաշինյան. Տեսանյութ

Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելություն կտա միայն 30 տարի հետո