Ինչու «Ապագա փրոջեքթսը» հայտնվեց սնանկության եզրին. «Հետք»
Մայիսի 01, 2025

Ինչու «Ապագա փրոջեքթսը» հայտնվեց սնանկության եզրին. «Հետք»

«Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ին պատկանող «Ապագա ռեզորթ» հանգստի գոտին, որը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրում, տասնյակ տարիներ ընդունել է հյուրերի աշխարհի տարբեր երկրներից։ Այս հանգստյան գոտում, 2010 թվականից սկսած, Հայաստանի բոլոր վարչապետերը խորհրդակցություններ, արտագնա նիստեր են անցկացրել կամ պարզապես հանգստացել։ Այժմ ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին։  Այս մասին գրում է hetq.am-ը:

2022 թվականի մարտին Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի (ԱՆԻՖ-ի) դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը, 796 մլն 250 հազար դրամի ներդրում է կատարել «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ում և ձեռք է բերել ընկերության բաժնեմասերի 25%-ը։

ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019 թվականին, Կառավարության N 513-Ն որոշմամբ։ ԱՆԻՖ-ի նպատակն օտարերկրյա ներդրումների ներգրավումն էր, արտահանման աճի խթանումը և հայաստանյան լայնածավալ նախագծերում ներդրումների համաֆինանսավորումը։

2020 թվականի մայիսի 22-ին ստեղծվեց ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը։ Այս հիմնադրամի միջոցով պետությունը ներդրումներ էր անում տեղական ընկերություններում՝ ձեռք բերելով այդ ընկերությունների 25-49% բաժնեմասը։

Գործունեության ամբողջ ընթացքում «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամի ներդրում է կատարել 10 ընկերությունում։

«Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 56,7%-ը պատկանում է Չիբուխչյանների ընտանիքին՝ Արտակ, Իրինա և Տիգրան Չիբուխչյաններին, որոնք նաև ընկերության հիմնադիրներն են։ ՓԲԸ-ի 14,72%-ը պատկանում է Ամուր Ավակյանին, 3,57%-ը՝ Արսեն Գաբրիելյանին։ «Ապագա տուր» և «Յելլ էքստրիմ պարկ» ՍՊԸ-ները պատկանում են «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ին։

«Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը «Ապագա փրոջեքթսում» ներդրում է  արել 2022-ի մարտին։ Ներդրման նպատակը Ենոքավան համայնքում «Յելլ էքստրիմ պարկի» նոր՝ մինչև 2,5 կմ երկարությամբ զիփլայն և մինչև 500 մետր երկարությամբ ռոլլերլայնի կառուցումն էր։ Ներդրման արդյունքում պետք է նաև մշակվեր «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրի նոր մասնաշենքի նախագիծը։

Ներդրումն իրականացնելուց կարճ ժամանակ անց «Ապագա փրոջեքթսի» սեփականատերերի և «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի հարաբերությունները սրվել են։ Ըստ ընկերության ղեկավարների՝ պատճառը հիմնադրամի ներկայացրած վերջնագրերն են եղել։

2022 թվականի նոյեմբերի 10-ին «Ապագա փրոջեքթսում» ԱՆԻՖ-ի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանն ընկերության սեփականատերերից Տիգրան Չիբուխչյանին գրած նամակում պահանջել է Արտակ Չիբուխչյանին ազատել «Ապագա տուր» ՍՊԸ-ի տնօրենի, Արսեն Գաբրիելյանին՝ «Յելլ էքստրիմ պարկ» ՍՊԸ-ի, Տիգրան Չիբուխչյանին՝ «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից։

ԱՆԻՖ-ը նաև պահանջել է «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին ծառայող, ընկերության գնահատմանը որպես եկամուտ գեներացնող բաղադրիչ հանդիսացող և բաժնետերերին /այլ անձանց/ պատկանող բոլոր հողամասերը տեղափոխել ընկերության հաշվեկշիռ։

Եթե չիրականացվեին «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի պահանջները, վերջինս սպառնում էր դուրս գալ ընկերությունից:

«Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի պահանջների մի մասը կատարվել է, սակայն դրանից հետո էլ  տարաձայնությունները չեն վերացել։ «Ապագա փրոջեքթսի» տնօրեն Տիգրան Չիբուխչյանի խոսքով՝ ֆոնդի ներկայացուցիչներն ամեն կերպ խանգարել են իրենց աշխատանքը, չեն ներկայացել բաժնետերերի ժողովներին և այլն։

Ֆինանսական խնդիրներն «Ապագա փրոջեքթսում» սկսել էին 2020թ․-ից։ Սկզբում՝  համավարակի, ապա պատերազմի և քաղաքական անկայունության պատճառով տուրիստական հոսքերը նվազել էին, և ընկերությունը լուրջ վնասներ էր կրել։

Հենց ֆինանսական վատ վիճակն է եղել պատճառը, որ ընկերությունը որոշել է դիմել «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամին։

Երբ Հիմնադրամը սկսել է պահանջել, որ իր ներդրումը վերադարձվի, սկսվել են խնդիրներ նաև բանկի հետ։ Չիբուխչյանի խոսքով՝ «Արմսվիս» բանկը պատրաստ է եղել երկարացնել վարկերի մարման ժամկետները, բայց երբ «Ձեռնարկատեր+պետությունը» պահանջել է վերադարձնել ներդրումը, բանկը նույնպես սկսել է պահանջել, որ վարկը մարվի՝ համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի։

Ի վերջո «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի և «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի հակասությունները խորացել են, ինչից ընկերությունը մեծ վնասներ է կրել։  «Ապագա փրոջեքթսի» դուստր ընկերություններից մեկը՝ «Ապագա տուրը», որը ստեղծվել էր 2005 թվականին Ենոքավանի զարգացման, աշխատատեղեր ապահովելու նպատակով, գնացել է կամավոր սնանկության։

««Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2022-ի նոյեմբերից սկսեց պարալիզացնել ընկերության աշխատանքը։ Ֆոնդի ներկայացուցիչը չէր մասնակցում բաժնետերերի ժողովներին։ Ընկերության առաջ նաև պահանջ էին դրել մեկ միլիոն դրամը գերազանցող ցանկացած գնում իրականացնել միայն բաժնետերերի ժողովի համաձայնությամբ»,- ասում է Տիգրան Չիբուխչյանը։

Չիբուխչյանը նաև մատնանշում է ֆոնդի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի պակասը և բիզնես գիտելիքների բացակայությունը։ Նրա խոսքով՝ ԱՆԻՖ-ում և  «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամում աշխատել են հիմնականում իրավաբանական կրթությամբ մարդիկ, որոնք գաղափար չեն ունեցել բիզնեսի կառավարման մասին։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

ՌԴ-ն երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ

Մեծ Բրիտանիան զգուշացրել է Կիևին չկրկնել ողբերգական ճակատագիրը

Ասում են, թե Նիկոլի իմպիչմենտի գործընթաց սկսելն անլուրջ է. իսկ ի՞նչն է լուրջ. Նիկոլին սուր հարցեր տալն ու դրանց տակ մնա՞լը. Միհրան Հակոբյան

Ուկրաինան և Արևմուտքը հիանալի հասկանում են, թե ումն է Ղրիմը. ՌԴ ԱԳՆ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Մատուցողուհուց մերժում ստանալով ծեծել է նրան, դանակ հանել, շշով հարվածել հացատան տնօրենին

5 մագնիտուդով երկրաշարժ Իրանում, կան տուժածներ

Կանանց տեսակներն ու բնավորությունն ըստ կրծքերի կառուցվածքի

Հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Վիտալի Բալասանյանը դիմել է Պուտինին

Ձեզ համար հետեւանքներ կլինեն. Դուք լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինված ուժերը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն սկսել է արդիականացնել իր բանակը․ WSJ

ԱՄՆ սենատորները պատրաստում են ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցներ, եթե Պուտինի հետ բանակցությունները չկայանան

Թրամփը սկսել է զենք վաճառել Ուկրաինային

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է