Բարձր մաքսատուրքերից խուսափելու համար Apple-ը Հնդկաստանից ԱՄՆ է տեղափոխել մոտ 600 տոննա iPhone
Հունիսի 17, 2025

Բարձր մաքսատուրքերից խուսափելու համար Apple-ը Հնդկաստանից ԱՄՆ է տեղափոխել մոտ 600 տոննա iPhone

Apple ընկերությունը շտապ կերպով կազմակերպել է Հնդկաստանից դեպի ԱՄՆ մոտ 600 տոննա՝ շուրջ 1,5 մլն iPhone-ների տեղափոխում բեռնատար ինքնաթիռներով՝ նպատակ ունենալով խուսափել ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացումից, որը կարող էր անմիջապես անդրադառնալ սմարթֆոնների գների աճի վրա։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ընկերությունը լոբբինգ է իրականացրել Հնդկաստանի Չեննայի օդանավակայանում արագացված մաքսազերծման գործընթաց ապահովելու համար, որի արդյունքում 30 ժամ տևող ստանդարտ ընթացակարգը կրճատվել է մինչև 6 ժամ։ Բացի այդ, Apple-ն ավելացրել է iPhone-ների արտադրության ծավալները Հնդկաստանում՝ ուժեղացնելով աշխատուժը և կազմակերպելով արտադրությունը առանց հանգստյան օրերի, մասնավորապես՝ Foxconn India գործարանում։

Մարտից սկսած իրականացվել է մոտ վեց բեռնատար չվերթ, որոնցից յուրաքանչյուրի տարողությունը կազմել է շուրջ 100 տոննա։ Բեռների մեծ մասը ուղղվել է ԱՄՆ խոշոր քաղաքներ՝ Չիկագո, Լոս Անջելես, Նյու Յորք և Սան Ֆրանցիսկո։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հեզբոլլահը ներգրավվել է հակամարտության մեջ

Մոսադի շենքը խոցվել է Իրանի զինված ուժերի հրթիռային հարվածից

Իրանական հրթիռները հարվածում են իսրայելական նշանակետերին

Իսրայելը կրկին հրթիռակոծվում է․ Հայֆայից մինչև Թել Ավիվ տագնապի ազդանշաններ են հնչել

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան