Իրանը հայտարարել է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու պայմանների մասին
Հունիսի 17, 2025

Իրանը հայտարարել է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու պայմանների մասին

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին շաբաթ երեկոյան, Նովրուզի տոնակատարության արարողության ժամանակ Իրանի պաշտոնյաների, դեսպանների և տարբեր պետությունների ներկայացուցիչների ներկայությամբ հայտարարել է Թեհրանի պայմանները՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է Mehr-ը:

Արաղչին ընդգծել է, որ Իրանի պատասխանը ԱՄՆ նախագահի նամակին տրվել է նրա ուղերձի բովանդակությանն ու տոնայնությանը համապատասխան՝ պահպանելով դիվանագիտության հնարավորությունը։

Ըստ Իրանի ԱԳՆ ղեկավարի, ուղիղ բանակցությունները մի կողմի հետ, որը մշտապես սպառնում է ուժ կիրառել՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, և որի պաշտոնյաները հակասական դիրքորոշումներ են հայտնում, սկզբունքորեն, անիմաստ են։

«Սակայն մենք նախկինի պես հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը և պատրաստ ենք ուսումնասիրել անուղղակի բանակցությունների ուղին», – ասել է նա:

Աբաս Արաղչին նաև հաստատել է Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը։

«Իրանը նախկինում մի շարք կամավոր միջոցներ է ձեռնարկել JCPOA-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր-խմբ.) շրջանակներում՝ իր միջուկային գործունեության խաղաղ բնույթի երաշխիքներ տրամադրելու համար։ Սակայն հենց ԱՄՆ-ն էր, որ միակողմանիորեն դուրս եկավ այս համաձայնագրից:

Այժմ, ունենալով այս փորձը, մենք պատրաստ ենք Իրանի դեմ ճնշող պատժամիջոցների չեղարկման դիմաց վստահության ամրապնդման տրամաբանությունից ելնելով, վերսկսել բանակցությունները մեր միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման շուրջ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Նա ընդգծել է, որ թեև Իրանը թյուրիմացությունների և վեճերի լուծման համար հավատարիմ է մնում դիվանագիտության և երկխոսության ուղուն, սակայն պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին։

«Իրանը դիվանագիտությանը և բանակցություններին նույնքան լուրջ է վերաբերվում, որքան հաստատակամորեն և վճռականորեն պաշտպանում է իր ազգային շահերն ու ինքնիշխանությունը», – հավելել է Աբաս Արաղչին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային բանակցությունների վերաբերյալ առաջարկով։

Ավելի ուշ Իրանը հայտնել էր, որ ստացել է նամակը և իր պատասխանն էր ուղարկել ԱՄՆ նախագահին։

Սակայն մարտի վերջին NBC News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանին «ռմբակոծություններով» և «երկրորդային մաքսատուրքերով», եթե երկիրը համաձայնության չգա Միացյալ Նահանգների հետ՝ երաշխավորելով միջուկային զենք չստեղծել:

«Եթե նրանք համաձայնության չգան, ռմբակոծությունները կսկսվեն: Դրանք այնպիսի ռմբակոծություններ կլինեն, ինչպիսիք նրանք նախկինում չեն տեսել», – ասել է Թրամփը Իրանի մասին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան

Ովքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ»

Axios. ԱՄՆ-ն դիտարկում է Իսրայելին հակաբունկերային ռումբեր տալու հնարավորությունը

Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»

Շոյգուն Պուտինի հատուկ հանձնարարությամբ Փհենյանում է