Արթուր Վանեցյանը խոսել է Մարտուն Գրիգորյանի հնարավոր որոշման մասին
Մայիսի 02, 2025

Արթուր Վանեցյանը խոսել է Մարտուն Գրիգորյանի հնարավոր որոշման մասին

«Ինչ որոշել է, թե ոնց է վարվելու կամ ոնց ենք վարվելու՝ կհայտարարենք էն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը։

Նշենք, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի կազմում են Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան կուսակցությունները։ Հստակեցնող հարցին՝ ե՞րբ կորոշեն հայտարարել, Վանեցյանը միայն կարճ արձագանքեց՝ «սպասենք»։ Ինքը՝ Մարտուն Գրիգորյանը, անկուսակցական է, պատգամավոր է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունում, սակայն դաշինքի առաջնորդը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ «Հայրենիք» կուսակցությունը, որը ևս դաշինքում էր, 2022-ին դուրս եկավ՝ առանց պատճառների մասին խոսելու։

Նշենք, որ Գյումրիի արտահերթ ընտրություններից հետո Մարտուն Գրիգորյանը դեռ չի հայտնել՝ ում է աջակցելու և ինչպես է վարվելու։ Միյան մարտի 31-ին՝ օրվա վերջում ֆեյսբուքյան էջում  հակիրճ գրառում էր արել, որ վերահաստատում է` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու: Ի տարբերություն Մարտուն Գրիգորյանի, ավագանու կազմ անցած ընդդիմադիր մյուս 3 թեկնածուները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել։ «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ պատրաստ են քաղաքապետ ընտրել ընդդիմությունից ամենաշատ քվե ստացած Վարդան Ղուկասյանին, որն առաջադրվել էր «Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակով և ստացել 20,48 % ձայն։

Վարդան Ղուկասյանը երեկ Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով Մարտուն Գրիգորյանի լռությունը իրենց մեջ եղած անձնական խնդիրներով պայմանավորված չէ, թե ինչ նկատի ունի՝ չմանրամասնեց։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին միանալու մասին. հայտարարություն

Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Իսակովի պողոտայում մեքենան հայտնվել է մեծ փոսում

Թրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի օր

Ինգուշեթիայում վաճառված ձին 1 տարի անց վերադարձել է նախկին տիրոջ մոտ

ՌԴ օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվել

Զելենսկին շուտով կհեռանա նախագահի պաշտոնից․ Ռադայի պատգամավոր

Պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ․ Ֆինանսների նախարար

Առանձին վայրերում անձրևները հորդառատ կլինեն. եղանակի տեսություն

ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. եկել է ուղիղ բանակցությունների ժամանակը. Պետդեպ

Նոր երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Ուկրաինայում պատերազմը շուտով չի ավարտվի. Վենս

ԱԱԾ-ն մտել է Ազգային արխիվ. թշնամու հետ համագործակցող խումբ են բացահայտել. 168․am

Կրկին երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ