Թրամփը կարողությունը հասցրել է 5,1 միլիարդ դոլարի
Հունիսի 17, 2025

Թրամփը կարողությունը հասցրել է 5,1 միլիարդ դոլարի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի 2,3 միլիարդ դոլարից 2025 թվականին իր կարողությունը հասցրել է 5,1 միլիարդ դոլարի:

Այս մասին հայտնել է Forbes ամսագիրը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց 39-րդ վարկանիշում: Ամսագրի գնահատմամբ՝ «միլիարդատերերից քչերն են ավելի հաջող տարի ունեցել, քան Դոնալդ Թրամփը, և ոչ միայն այն պատճառով, որ նա կրկին դարձել է ԱՄՆ նախագահ: Սպիտակ տուն վերադառնալուց առաջ նա զգալիորեն ավելացրել է իր կարողությունը կրիպտոարժույթի եկամտաբեր ներդրումների շնորհիվ»:

Forbes-ի տվյալներով՝ Թրամփի կարողության հիմնական աղբյուրը անշարժ գույքն է: Նրան են պատկանում նաև գոլֆի ակումբներ, շքեղ առանձնատներ, գինեգործարան և 1991 թվականի արտադրության Boeing 757-200 ինքնաթիռ, որը հայտնի է որպես Trump Force One:

Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկվել է ավելի քան 3 հազար մարդ, որոնց կարողությունը միասին կազմել է 16,1 տրիլիոն դոլար: Ինչպես նշում է Forbes-ը, առաջին անգամ երեք միլիարդատեր ունի ավելի քան 200 միլիար դոլար կարողություն:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հեզբոլլահը ներգրավվել է հակամարտության մեջ

Մոսադի շենքը խոցվել է Իրանի զինված ուժերի հրթիռային հարվածից

Իրանական հրթիռները հարվածում են իսրայելական նշանակետերին

Իսրայելը կրկին հրթիռակոծվում է․ Հայֆայից մինչև Թել Ավիվ տագնապի ազդանշաններ են հնչել

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան