Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Հունիսի 20, 2025

Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Ինչպես արդեն տեղեկացվել է, ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում նախօրեին ձերբակալվել էր 8 անձ՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով: Նույն օրը նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ 6-ը օրենքով սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ վերջիններիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով: Ներկայացված միջնորդություններից 5-ը դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել են, և մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը: Վերջիններս օրենսդրությամբ սահմանված կարգով ազատ են արձակվել, և նրանց վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն:

Ընդ որում, դատարանը քննիչի միջնորդություններով մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաև արգելքներ՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաև որոշակի անձանց հետ (ըստ նախաքննական մարմնի ներկայացման) չհաղորդակցվելու վերաբերյալ:

Այլ կերպ՝ վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելով հանրային շահով, նպատակ ունենալով ապահովել քրեական վարույթով օբյեկտիվությունն ու անաչառությունը, ընտրել և միջնորդել է մեղադրյալների նկատմամբ ընտրել այնպիսի խափանման միջոցներ, որոնք, ի թիվս այլնի, առավելագույնս կապահովեն նաև վարույթի մասնակիցների ընտրական իրավունքի ազատ իրացումը: Վերոգրյալի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել ընտրված խափանման միջոցների սահմանափակումները և պայմանները՝ դրսևորելով իրավահպատակ վարքագիծ»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանը Էրդողանին հրավիրելու է Հայաստան

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությանը

Բայրամովը և Կալասը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության թեման

Իրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակել

Օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների վերաբերյալ․ ՆԳՆ խոսնակը՝ ձերբակալությունների մասին

Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը

Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա 3-րդ ամենահզոր բռնկումը

Կասպյան տարածաշրջանի վրա միջուկային սպառնալիք է կախված. Զախարովա

Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի միանալու հարցը․ Jerusalem Post

Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների նկատմամբ․ ՀՅԴ ԳՄ

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության թեստերն ու պատասխանները

Զարմանալու փոխարեն համախմբվել է պետք․ Էդուարդ Շարմազանով

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

Իրավապահ ներն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ձերբակալություններ. հայտարարություն

Դոլարն ու եվրոն թանկացել են