Համացանցում են հայտնվել Ջուդ Լոուի՝ Վլադիմիր Պուտինի կերպարով առաջին կադրերը
Հունիսի 17, 2025

Համացանցում են հայտնվել Ջուդ Լոուի՝ Վլադիմիր Պուտինի կերպարով առաջին կադրերը

Համացանցում են հայտնվել դերասան Ջուդ Լոուի՝ Վլադիմիր Պուտինի կերպարով առաջին կադրերը, որտեղ նա մարմնավորել է Պուտինին «Կրեմլի կախարդը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Լուսանկարները, lurer.com-ի փոխանցմամբ,  հրապարակել է Ura.ru Telegram ալիքը։

Բացի Ջուդ Լոուից՝ ֆիլմում նկարահանվել են նաև Թոմ Սթարիջը, Փոլ Դանոն և Զաք Գալիֆիանակիսը։ Նկարահանումները ընթանում են Ռիգայում։

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի ավագ խորհրդական Ջուլիանո դա Էմպոլիի համանուն գրքի հիման վրա նկարահանված «Կրեմլի կախարդը» ֆիլմը նկարահանվում է ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Օլիվյե Ասայասի կողմից։ Ըստ սյուժեի՝ պրոդյուսեր Վադիմ Բարանովն իր կարիերայի սկզբում դառնում է ՌԴ նախագահի քաղաքական ստրատեգ։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ գրքի հերոսի նախատիպը ռուս պաշտոնյա Վլադիսլավ Սուրկովն է։ Ինքը՝ աստղային դերասանը, այս դերն անվանել է պրոֆեսիոնալ «Էվերեստ»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը գիտի նկարահանումների մասին, սակայն ֆիլմի ստեղծողները խորհրդակցությունների համար չեն դիմել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հեզբոլլահը ներգրավվել է հակամարտության մեջ

Մոսադի շենքը խոցվել է Իրանի զինված ուժերի հրթիռային հարվածից

Իրանական հրթիռները հարվածում են իսրայելական նշանակետերին

Իսրայելը կրկին հրթիռակոծվում է․ Հայֆայից մինչև Թել Ավիվ տագնապի ազդանշաններ են հնչել

«Ահեղ դատաստան» ռադիոկայանը» հանելուկային տեղեկություն է տարածել 4 625 կՀց հաճախականությունում

Իրանա–իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

ՌԴ-ն 175 ԱԹՍ-ով և ավելի քան 15 թևավոր հրթիռով հարվածել է Կիևին. կա 14 զոհ, 44 վիրավոր

Թրամփը Ուիտկոֆին և Վենսին առաջարկել է հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

Իրանը սպանել է Իսրայելի ​​ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարին

«Թրամփը հանձնարարել է շտապ հանդիպում կազմակերպել Իրանի հետ». #CNN

Զինծառայության վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը չընդունվեց

Իսրայելը սպանել է Իրանի ԶՈՒ նորանշանակ շտաբի պետին

Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Կրիշտիանու Ռոնալդուի 15-ամյա որդին նվաճում է ֆուտբոլի աշխարհը և ավելի ու ավելի է նմանվում հորը

Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում. Արտակ Զաքարյան