Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ
Մայիսի 03, 2025

Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ

Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը։  Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։ Այս մասին հաղորդում է Trend-ը:

«Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ Հայաստանի սահմանադրության այն դրույթը հանելու պահանջը, որը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական վերացումը, վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել են բանակցային գործընթացի կարևոր թեմաներից:

Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջների մասին փաստերը, որոնք արտացոլված են Սահմանադրությամբ, Հայաստանի ազգային օրենսդրությամբ, հայցերով և քաղաքական հայտարարություններով, հայկական կողմին ներկայացվել են դեռևս 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ։

Երրորդ երկրները նույնպես դա լիովին գիտակցում են: Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա նա պետք է անհապաղ փոփոխի իր Սահմանադրությունը՝ հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և չխուսափի Մինսկի խմբի պաշտոնական վերացման ուղղությամբ համագործակցությունից»,-հայտարարել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայտնվել է Քրիստոսի երեք աստվածաշնչյան հրաշքների գիտական ​​բացատրությունը

Մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում․ Արաղչի

ԱՄՆ նախագահն այցելել է իմ բնակարան․ Պուտին

ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է․ Արաղչի

Դեսպան Քվինը հորդորել է ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

Ադրբեջանում կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա. պանել են Իրանի քաղաքացիների

Թրամփն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը

Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց

ԱՄՆ պետծառայողները բյուջեի փողերով տարածքներ են վարձակալել երեկույթների համար. Մասկ

Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մենք միշտ ասել ենք, որ իմպիչմենտը Փաշինյանին հեռացնելու լավագույն գործիքն է. Մամիջանյան․ news.am

ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներից մեկը մահացել է երևանյան հյուրանոցներից մեկում

Ինչից է մահացել ԵՄ դիտորդը Երևանում հյուրանոցում

Զելենսկին սնանկացրել է ԵՄ-ն. Օրբան

Հարվարդի համալսարանը կզրկվի հարկերից ազատված կարգավիճակից. Թրամփ