ՀՀ իշխանությունը չի բացահայտում Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի միջոցառումների ցանկը
Հունիսի 21, 2025

ՀՀ իշխանությունը չի բացահայտում Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի միջոցառումների ցանկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը մեր լրատվամիջոցի հարցումն ուղղել է ՀՀ ԱԳՆ, իսկ այստեղից ստացել ենք կարճ պատասխան, որտեղ հղում է արվում Փաշինյանի հարցազրույցներից մեկին։

Հայկական կողմը չի բացահայտում Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումների ցանկը։ Նման եզրահանգման կարելի է գալ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանից։

Միջոցառումների ժամանակացույցն ուհրավիրված հյուրերի ցանկն իմանալու համար Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակ։ Հարցումն այնտեղից վերահասցեագրվել էր արտգործնախարարությանը։

Հարցման մեջ, մասնավորապես, հետաքրքրվել էինք` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մնո՞ւմ է Հայաստանի օրակարգում, ի՞նչ է անում Երևանը Թուրքիայի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար և այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է տանում հայկական կողմը Թուրքիայի հետ: Կամ` արդյոք նախատեսվում է Թուրքիայից բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան ապրիլի 23–24–ը։

Նաև հետաքրքրվել էինք` պատրա՞ստ է արդյոք Հայաստանը թուրք մասնագետների հետ սկսել Հայոց Ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունը՝ բացելով արխիվները։

Այս բոլոր հարցերին ԱԳՆ-ն որոշել է պատասխանել մեկ նախադասությամբ.

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի մարտի 13-ին թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում անդրադարձել է Ձեր կողմից բարձրացված հարցերին»,– նշված է ԱԳՆ պատասխանի մեջ:

Նախարարությունը չի զլացել և վերոնշյալ նախադասությանը կից տեղադրել է այդ հարցազրույցի յութուբյան հղումը։

Հիշեցնենք, որ Երևանում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Փաշինյանն ընդգծել էր, որ Երևանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ: Վարչապետը նաև մատնանշել է Մեծ եղեռնի փաստը ժխտելու կամ մոռացության մատնելու անհնարինությունը:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20–րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Հայ ժողովուրդն ամեն տարի` ապրիլի 24–ին, հարգում է անմեղ զոհերի հիշատակը։ Թուրքիան չի ընդունում ավելի քան 1,5 մլն հայերի զանգվածային բնաջնջման մեղադրանքները։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: 1965 թվականին ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը Ուրուգվայն էր, որին հաջորդեցին Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, Պորտուգալիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ-ը, Սիրիան, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևում դադարեցվել են Իրան-ԵՄ բանակցությունները․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո

Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը