Թրամփը սկսել է ԱՄՆ կրթության նախարարության լուծարման գործընթացը
Մայիսի 20, 2025

Թրամփը սկսել է ԱՄՆ կրթության նախարարության լուծարման գործընթացը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել դաշնային Կրթության նախարարությունը լուծարելու մասին։ Հրամանագրով նախատեսվում է կրթության հետ կապված քաղաքականությունն ամբողջովին հանձնել նահանգներին և տեղական խորհուրդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք կրթությունը կվերադարձնենք այնտեղ, որտեղ դրա տեղն է, շատ պարզ», - ասել է Թրամփը Սպիտակ տան Արևելյան սենյակում հրամանագիրը ստորագրելու արարողությանը, որին ներկա են եղել նաև աշակերտներ՝ խորհրդանշական կերպով իրենք էլ ստորագրելով «հրամանագրեր»։

Մարտի 20-ին ստորագրված հրամանագիրն առաջին քայլն է նախարարությունը ցրելու ուղղությամբ։ Հարցը դեռ պետք է քվեարկության դրվի Կոնգրեսում, իսկ ըստ Reuters-ի՝ այնտեղ այս նախագիծն անցկացնելու համար դեռ մի քանի ձայնի պակաս կա։ 

Սպիտակ տունը պնդում է, որ Կրթության նախարարությունը գումարի կորուստ է, և որ գերատեսչությունում արված տրիլիոնավոր դոլարի ներդրումներն իրենց չեն արդարացրել։ 

Նախարարությունը վերահսկում է ԱՄՆ-ում շուրջ 100 000 հանրային դպրոց և 34 000 մասնավոր դպրոց՝ չնայած հանրային դպրոցների ֆինանսավորման ավելի քան 85%-ը կատարվում է նահանգային և տեղական կառավարությունների կողմից։ Գերատեսչությունը դաշնային դրամաշնորհներ է դրամադրում կարիքավոր դպրոցներին, ֆինանսավորում ծրագրեր՝ վճարելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատող ուսուցիչներին, փոխարինելու հնացած ենթակառուցվածքը։ Բացի այդ, Կրթության նախարարությունը վերահսկում է 1,6 տրիլիոն դոլարի ուսանողական վարկերը։ 

Առայժմ Թրամփի հրամանի նպատակն է կրճատել նախարարության կազմն այնքան, որ այն կատարի միայն վարկերը կառավարելու, ցածր եկամուտ ունեցող ուսանողներին քոլեջ այցելելու համար դրամաշնորհներ տրամադրելու, հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելու ռեսուրսներ տրամադրելու գործառույթները։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ամերիկյան պաշտպանական հսկաների ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում Ադրբեջանում. Globes

Եթե Սերժ Սարգսյանը 2026թ. ընտրություններին դնի իր թեկնածությունը Ռոբերտ Քոչարյանից ավելի շատ ձայն կհավաքի․ Արամ Սարգսյան

Լիտվան Հաագայում հայց է ներկայացրել Բելառուսի դեմ

Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ

Վատիկանը պատրաստ է ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները. Թրամփ

Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը

Դեմ ենք Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, Էդմոն Մարուքյանի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում․ «Պատիվ ունեմ»

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ համագործակցել ապագա խաղաղության պայմանագրի հուշագրի շուրջ․ Պուտին

Մարմարիկցի 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները փրկարար ծառայության կինոլոգները շարունակում են գյուղին հարակից անտառում

Արհեստական բանականության միջոցով աղմկահարույց սպшնություններ են բացահայտվել․ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ

Հնդիկ ոսկերիչները մտադիր են դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունը

Պուտինը Սոչիից հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Կկայանա Միրզոյան-Լավրով հանդիպում

ԱՄՆ փոխնախագահը չեղարկել է այցն Իսրայել՝ Գազայում ռազմական ինտենսիվ գործողությունների պատճառով

Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը հայտնի է