Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու. դիվանագետների խորհուրդ
Մայիսի 04, 2025

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու. դիվանագետների խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է․

«Մինչ Հայաստանի գործող իշխանությունները վայելում են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների քաջալերող հայտարարությունները, իշխող վարչախմբի տարբեր տրամաչափի գործիչների մեկնաբանությունները բացահայտում են հայ-ադրբեջանական ՛՛խաղաղության պայմանագրի՛՛ նախապատրաստման և համաձայնեցման ողջ գործընթացի պերճանքն ու թշվառությունը:

Վերստին հաստատվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի շատ բանակցային իմիտացիա է եղել, որի նպատակը տպավորություն ստեղծելն է, թե այն ոչ թե Հայաստանի միակողմանի զիջումների, այլ կողմերի դիրքորոշումները մոտեցնելու նպատակով իրականացված դիվանագիտական աշխատանքի արդյունք է:

Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուները ոչ մի հիմնավորում չեն կարողանում բերել Ադրբեջանի կողմից ընդառաջ կատարված քայլերի, հրաժարված ձևակերպումների մասին: Ոչ մի փաստարկ չկա նաև Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, Բաքվի բանտերում խոշտանգվող և կեղծ դատավարություններից տառապող հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու պահանջված կետերը հետապնդելու և դրանք առաջ մղելու ջանքերի մասին:

Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ՛՛խաղաղության պայմանագրի՛՛ համաձայնեցված լինելու մասին Հայաստանի կառավարող վարչախմբի ներկայացուցիչների ոգևորված ելույթներից հետո նույնիսկ այդ փաստաթղթի բովանդակությունը շարունակում են գաղտնի պահել հանրությունից: Կասկածի տեղիք է տալիս նաև իբրև թե համաձայնեցված պայմանագրի հետագա ընթացքը. քանի դեռ հայկական կողմից ակնարկում են ստորագրման տեղի ու ժամանակի մասին, մյուս կողմից՝ ադրբեջանական պատասխանատուները, առանց փակագծերի, խոսում են այդ կարգի հարցերի վաղաժամ լինելու մասին և առաջադրում են նորանոր պահանջներ:

Որևէ արդարացում չի կարող լինել Հայաստանի ներկայիս կառավարիչների կողմից հայ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ գոյության բանաձևի կամայական խեղաթյուրումների համար, որոնք արվում են միմիայն սեփական իշխանությունը երկարաձգելու և պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում թույլ տված տապալումները քողարկելու նպատակով:

Դիվանագետների համահայկական խորհուրդը, հիմք ընդունելով իր անդամների նախկինում ներկայացրած տեսակետները և հաշվի առնելով մեր ժողովրդի իրական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բնական ձգտումները, արձանագրում է, որ տևական և կայուն խաղաղություն չի կարող հաստատվել հակամարտության միայն մեկ կողմի առավելապաշտական ցանկությունները բավարարելու միջոցով: Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս անվստահության մթնոլորտը խիստ պահանջված է դարձնում անկողմնակալ, հուսալի և պատասխանատու միջնորդական առաքելության ներգրավումը, իսկ արդար կարգավորման համար պարտադիր ենք համարում հետևյալ հիմնադրույթների հասցեագրումը.

- ՀՀ ինքնիշխանության իրական վերականգնումը՝ տարածքային ամբողջականության ճանաչման և ադրբեջանական զորքերի դուրսբերման ճանապարհով

- ապաշրջափակում և տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկում՝ բոլոր կողմերի համար շահավետ տնտեսական համագործակցության հեռանկարով

- միջազգային իրավունքի շրջանակներում Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և այլ հիմնարար իրավունքների ամրագրումը

- բոլոր գերեվարված և պատանդառված անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը և ակտիվ աշխատանք՝ անհայտ կորած քաղաքացիների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:

Թվարկված պահանջների հետ մեկտեղ շարունակում է առաջնային պայման մնալ համաձայնեցված պայմանագրի հրապարակումը:

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու, հայկական Արցախի թեման մոռացության տալու և հայ ազգի զավակների ճակատագիրը Բաքվի բռնապետի քմահաճույքին թողնելու համար, ուստի եզրակացությունը մեկն է՝ այս պայմանագիրը որևէ առնչություն չունի խաղաղության հետ, հակառակը, նման կարգի պայմանագրի ստորագրումը բարձրացնելու է Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ներկայացնելու գայթակղությունը կամ ճանապարհ է բացելու Հայաստանի դեմ նոր պատերազմի համար: 

17 մարտի, 2025թ.»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երջանիկ լինելու համար պետք է աշխատել ոչ թե արտաքինի, այլ ինքնագնահատականի վրա

Երկրաշարժ՝ Թեհրանի մոտակայքում

Նեթանյահուի Ադրբեջան այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին «խոսք չի կարող լինել»

Իմ կռիվը Հայաստանում հեղինակություն ունենալու համար չէ. Սերժ Սարգսյան

Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան

Հղիության նախանշանները վաղ շրջանում

Ամերիկայում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգ կա. ԱՄՆ ՆԳ նախարար

Թրամփը գրոհում է Վատիկանը. քաղաքական վերլուծաբան

Թուրքիան փակել է իր երկինքն իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ

«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված ​​հերթականությամբ․ Կոպիրկին

Զանգվածային վրաերթ Շտուտգարտում. կա առնվազն մեկ զոհ

Պետդեպարտամենտը հերքել է Ուկրաինայում կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի դուրս գալու մասին տեղեկությունները

Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան

Ոչինչ առանց պայքարի չի տրվում․ Սերժ Սարգսյան

Զելենսկին հայտնել է, թե Վատիկանում ինչ են խոսել Թրամփի հետ