Ադրբեջանը փոխհատուցում կպահանջի Հայաստանից. Ալիևի օգնական
Հունիսի 21, 2025

Ադրբեջանը փոխհատուցում կպահանջի Հայաստանից. Ալիևի օգնական

Բաքվի Գլոբալ ֆորումին մասնակցում է շուրջ 400 տարբեր ներկայացուցիչներ, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է ԱՊԱ-ն։

Նա նշել է, որ նոր աշխարհակարգը գլխավոր հարցերից մեկն է։

«Ադրբեջանը ցույց է տվել իր դիրքորոշումը Հարավային Կովկասում նոր իրողություններ ստեղծելու հարցում»,– ասել է Հաջիևը։

Նա նաև Հայաստանին մեղադրել է, իբր թե, Ադրբեջանի դեմ «հանցագործություններ» կատարելու մեջ և շեշտել, թե դա «չի մոռացվի»։

«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Նման բան արդեն գործնականում եղել է։ Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված փոփոխություններ են կատարվել Իռլանդիայի Հանրապետության Սահմանադրության մեջ»,– ասել է Ալիևի օգնականը։

Անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդների նկատամամբ իրականացվող շինծու «դատավարությանը»՝ նա նշել է, թե «Հայաստանը ներկայումս անիմաստ քարոզչական արշավ է իրականացնում այդ դատարավության դեմ»։

«Հայաստանի տարածքում կան մարդիկ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել մարդկության, ադրբեջանցի ժողովրդի դեմ, նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,– պնդել է Հաջիևը։

Նա նշել է, թե Հայաստանը սխալվում է, եթե կարծում է, որ հնարավոր է ցանկացած բանաձևով ազդել Ադրբեջանի կամքի վրա. «Հայաստանն ու նրա հովանավորները սխալվում են»։

«Փոխհատուցման հարցը նույնպես քննարկման փուլում է։ Նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանի համապատասխան կառույցները ժամանակակից մեթոդների կիրառմամբ ճշգրիտ և մանրամասն գնահատել են Հայաստանի կողմից 30-ամյա «օկուպացիայի» ընթացքում մեր քաղաքների և գյուղերի ավերածությունների, մեր նյութական և մշակութային ժառանգության ոչնչացման և թալանի հետևանքով հասցված վնասները։ Այս հարցը նույնպես առանձին քննարկման թեմա է տարածաշրջանում խաղաղության լիարժեք ապահովման համար»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևում դադարեցվել են Իրան-ԵՄ բանակցությունները․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո

Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը