Իսրայելական ուժերը անորոշ ժամանակով կմնան Լիբանանի հետ սահմանին. Իսրայելի ՊՆ
Հունիսի 20, 2025

Իսրայելական ուժերը անորոշ ժամանակով կմնան Լիբանանի հետ սահմանին. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է, որ իսրայելական ուժերը «անորոշ ժամանակով կմնան» Լիբանանի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտում, և որ նրանց տեղակայումն այնտեղ «կախված է իրավիճակից»։ Բացի այդ, նախարարը հավելել է, որ իսրայելական ուժերը նաև կմնան Գազայի և Եգիպտոսի միջև ընկած հատվածում, այսպես կոչված, «Ֆիլադելֆիական միջանցքում»։ Այս մասին հայտնում է Asharq al-Awsat-ը։

Իսրայելցի պաշտոնյայի խոսքով` իրենք ԱՄՆ-ից ստացել են «կանաչ լույս», և ուժերի այնտեղ մնալը կախված է իրավիճակից, ոչ թե ժամանակից։

Իր հերթին ՀԱՄԱՍ-ը քննադատել է Իսրայել Կացի հայտարարությունները Գազայի և Եգիպտոսի միջև ընկած հատվածը բուֆերային գոտի դարձնելու մասին՝ «համարելով այն  հրադադարի համաձայնագրի ակնհայտ խախտում»։

Հայտարարությունում ընդգծվում է ՀԱՄԱՍ-ի լիակատար հավատարմությունը հրադադարի համաձայնագրին և համաձայնագրի երկրորդ փուլի համար բանակցություններ վարելու պատրաստակամությունը, և կոչ է արվում միջնորդներին, միջազգային հանրությանն անհապաղ և լուրջ քայլեր ձեռնարկել՝ Իսրայելին «ստիպելու հարգել համաձայնագիրը»: ՀԱՄԱՍ-ը նաև հերքել է Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունները հրադադարի ընթացքում զինվորների և բնակավայրերի վրա հարձակումներ իրականացնելու մասին։

«Ֆիլադելֆիական միջանցքը», որը նաև հայտնի է որպես «Սալահ ադ-Դին միջանցք», սահմանային գոտի է, որը տարածվում է 14,5 կիլոմետր՝ Միջերկրական ծովից մինչև Պաղեստինի տարածքում գտնվող Քերեմ Շալոմ անցումը: Այն համարվում է բուֆերային գոտի՝ 1979 թվականին Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրված Քեմփ-Դեյվիդի համաձայնագրով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը

Ռուսաստանը չի ձգտում միջնորդ դառնալ իրանա-իսրայելական հակամարտության մեջ. Պուտին

Ստամբուլում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

ՄԱԳԱՏԷ-ն տեսչական համակարգի միջոցով կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

Կատարը զգուշացնում է Իսրայելի հարվածների պատճառով էներգամատակարարմանը սպառնացող վտանգի մասին

Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը մտադիր է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ

Ժնևում սկսվել են Իրան-ԵՄ բանակցությունները

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Ժնև՝ մասնակցելու «Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարների հետ բանակցություններին

Փաշինյանը Էրդողանին հրավիրելու է Հայաստան

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությանը

Բայրամովը և Կալասը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության թեման

Իրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակել

Օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների վերաբերյալ․ ՆԳՆ խոսնակը՝ ձերբակալությունների մասին

Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը