Զելենսկին մերժել է ՌԴ-ին տարածքներ զիջելու գաղափարը՝ հանուն խաղաղության համաձայնագրի
Հունիսի 20, 2025

Զելենսկին մերժել է ՌԴ-ին տարածքներ զիջելու գաղափարը՝ հանուն խաղաղության համաձայնագրի

Ուկրաինան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից երկրի տարածքի բռնակցումը, նույնիսկ եթե դա լինի խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։

Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Մեծ Բրիտանիայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։

Ըստ Զելենսկիի, որի խոսքը մեջբերում է The Guardian պարբերականը, նման համաձայնությունն ապագայում կարող է հանգեցնել լարվածության։

Չնայած Ռուսաստանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներն իրեն են պատկանում, Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար դա միշտ լինելու է «ժամանակավոր օկուպացիա»։

Նա այն կարծիքն է հայտնել, որ Ուկրաինային աջակցող կամ   միջնորդներ լինել ցանկացող երկրները հասկանում են, որ եթե հակամարտությունն ավարտվի ոչ այնպես, ինչպես ճիշտ է համարում Կիևը, ապա մարդիկ ժամանակի ընթացքում կցանկանան վերականգնել արդարությունը։

«Մենք չենք ցանկանում ոչինչ, ինչը մեզ չի պատկանում», – վստահեցրել է նա:

Ավելի ուշ Զելենսկին հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ երկրին անհրաժեշտ է խաղաղություն, ոչ թե մշտական պատերազմ, այդ պատճառով էլ Կիևն ասում է, որ «անվտանգության երաշխիքները դրա բանալին են»։

«Մոտ ապագայում մենք բոլորս Եվրոպայում կձևակերպենք մեր ընդհանուր դիրքորոշումները՝ այն սահմանները, որոնց պետք է հասնենք և այն սկզբունքները, որոնց հարցում մենք չենք կարող զիջումների գնալ։ Այս դիրքորոշումները կներկայացվեն ԱՄՆ-ի մեր գործընկերներին։ Ամուր և տևական խաղաղությունը, ինչպես նաև պատերազմը դադարեցնելու պատշաճ համաձայնությունը իսկապես մեր ընդհանուր առաջնահերթությունն է», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանը Էրդողանին հրավիրելու է Հայաստան

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությանը

Բայրամովը և Կալասը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտության թեման

Իրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակել

Օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների վերաբերյալ․ ՆԳՆ խոսնակը՝ ձերբակալությունների մասին

Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից. Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը

Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա 3-րդ ամենահզոր բռնկումը

Կասպյան տարածաշրջանի վրա միջուկային սպառնալիք է կախված. Զախարովա

Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի միանալու հարցը․ Jerusalem Post

Ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների նկատմամբ․ ՀՅԴ ԳՄ

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության թեստերն ու պատասխանները

Զարմանալու փոխարեն համախմբվել է պետք․ Էդուարդ Շարմազանով

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

Իրավապահ ներն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ձերբակալություններ. հայտարարություն

Դոլարն ու եվրոն թանկացել են