Կարգավորման գործընթացում Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորության մասին խոսք լինել չի կարող. Լավրով
Հունիսի 20, 2025

Կարգավորման գործընթացում Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորության մասին խոսք լինել չի կարող. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ընթացքում Ուկրաինային տարածքային զիջումների մասին խոսք լինել չի կարող։ Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ի կազմավորման ժամանակ նման զիջումների է գնացել Խորհրդային Միության ղեկավարությունը, գրում է kommersant.ru-ն:

«Ցանկանում եք, որ կարգավորման բանակցությունների ընթացքում ինչ-որ մտորումնե՞ր հնչեն՝ կապված որոշ տարածքների զիջման հնարավորության հետ: Ինչպե՞ս զիջել. ռուս բնակիչներո՞վ, թե՞ առանց մարդկանց՝ միայն հազվագյուտ հողային մետաղներով»,- լրագրողներին ասել է Սերգեյ Լավրովը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, որոնք այժմ խոսում են այն մասին, թե ինչպես մոտենալ ուկրաինական ճգնաժամին, և դեռ պարզ չէ, թե նրանցից ով է լիազորված նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնի վարչակազմի անունից խոսելու այս հարցով, նույնպես խոսում են փոխզիջումների մասին։

«Իրոք սկսում են նշել տարածքային զիջումների թեման։ Պետք է պատմություն կարդալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՊՆ

Իսրայելն արժանի պատիժ է ստանում. Խամենեի

Ֆրանսիայի վարչապետը «լռվել» է կործանիչի ներսում ավիաշոուի ժամանակ

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է

ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանա-ամերիկյան բազայից

«Հրապարակ». Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ

Պատգամավորներ կգնան Ֆրանսիա․ ինչ նպատակով

Փաշինյանը մեկնել է Թուրքիա. ովքեր են նրան ուղեկցում

ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական

Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. Վարդան Ոսկանյան

Սամվել Կարապետյանի տեսակցությունները արգելվել են. փորձում են լիակատար մեկուսացնել. «Ժողովուրդ»

Իրանը հարվածել է Իսրայելում Microsoft-ի գրասենյակին

Հիմա էլ հանդես է գալիս որպես գլխավոր գլխավոր ուխտոլոգ. Տեր Գաբրիել Վարդանյանը՝ Փաշինյանի մասին

«Հրապարակ». ՔՊ–ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել

Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ»