Սաուդյան Արաբիան միջնորդ կլինի ՌԴ-ԱՄՆ բանակցություններում. CNN
Մայիսի 05, 2025

Սաուդյան Արաբիան միջնորդ կլինի ՌԴ-ԱՄՆ բանակցություններում. CNN

By Փետրվարի 17, 2025 65

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են ոչ միայն հարթակ տրամադրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար, այլ նաև միջնորդի դերում հանդես գալ բանակցություններում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։

Սաուդցի պաշտոնյան ասել է, որ երկիրը կանի «ավելին, քան պարզապես հյուրընկալելը» և «կզբաղվի միջնորդի դերով»: Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը կգլխավորի երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, նրա անունը չի նշվում։

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կկայանա Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպմանը չի հրավիրվել։ Ինչպես հաղորդում է NBC News-ը, ԱՄՆ իշխանությունները նախատեսում են նախ բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հետ առանձին, և միայն դրանից հետո անցկացնել համատեղ գագաթնաժողով։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՎլադիմիրՊուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ իր և ՌԴ նախագահի առաջին հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Սաուդյան Արաբիայում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Lufthansa-ն մինչև երեքշաբթի դադարեցնում է թռիչքները դեպի Թել Ավիվ

Lufthansa-ն մինչև երեքշաբթի դադարեցնում է թռիչքները դեպի Թել Ավիվ

ԵՄ-ն խստորեն դատապարտել է Ռուսաստանի որոշումը

Իսրայելը սպառնացել է Իրանին և հութիներին՝ Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման համար

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից. Թրամփ

Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթում է «թրամփիստ» թեկնածուն

Ներկայացվել է հատուկ Mercedes-AMG GT-ն՝ նվիրված Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմին (լուսանկարներ)

ՌԴ-ի կողմից ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, դրա համար մեծ գումար են տալիս. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Առանձին հատվածներում սպասվում է հորդառատ անձրև. եղանակի տեսություն

Ինչո՞ւ ՀՀ–ն լայնամասշտաբ զորավարժություններ չի անցկացնում

ԵՄ ղեկավարներն ինձ այնքան են խնդրել, որ զանգահարեմ Պուտինին, քանի որ նա չի պատասխանում նրանց զանգերին. Թրամփ

Հութիները մտադիր են լիակատար օդային շրջափակման ենթարկել Իսրայելը

Skype-ն այսօրվանից չի աշխատելու

Իրանն արձակել է նոր բալիստիկ հրթիռ՝ 1,200 կմ հեռահարությամբ