Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է․ «Հետք»
Մայիսի 05, 2025

Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է․ «Հետք»

By Փետրվարի 15, 2025 78

«Հետք»․ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջով տեսանյութ է տարածել, որով իր հետևորդներին «տեղեկացնում է», թե ի վերջո որքա՞ն է ՀՀ արտաքին պարտքը։ 

Նա վերջերս շատ նամակներ ու անհանգստություններ է ստանում Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ և թե ինչպե՞ս եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 մլրդ դոլար։

Նախարարը սփոփում է անհանգիստ քաղաքացիներին. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար չէ։ ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 962 մլն դոլար է։ Եվ այն մարդիկ, ովքեր տարածում են այդ 12 մլրդ թիվը, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր են նրանք անում, մանիպուլյացիայի ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով»։

Մանիպուլյացիա՝ կիսատ ինֆորմացիայով. նախարարը «մոռացել է» նշել ներքին պետական պարտքի մասին

Հայաստանի պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պետական պարտքից։ Խոսելով միայն արտաքին պարտքից և չհիշատակելով ներքին պարտքը՝ նախարարը, կամա թե ակամա, մանիպուլացնում է հասարակությանը։ 

Դժվար գտնվի որևէ պետական կամ մասնագիտական փաստաթուղթ և վերլուծություն, որտեղ ներքին և արտաքին պարտքը միամյանց հետ չներկայացվեն, ներկայացվի դրանցից միայն մեկը՝ չխոսելով մյուսի մասին, որովհետև թե՛ ներքին, թե՛ արտաքին պարտքը հավասարաչափ կարևոր են, փոխանցվում են սերունդներին, երկուսի դեպքում էլ պետական բյուջեից տոկոսավճարներ և մայր գումարներ են տրամադրվում։ 

Պետական պարտքի մասին պաշտոնական  տեղեկությունները հավաքագրում, մշակում և հրապարակում է Ֆինանսների նախարարությունը։ Եթե որևէ մեկը, գոնե, մեկ անգամ տեսել է այդ տեղեկագրերը, Պապոյանի այս բացատրական տեսանյութը առնվազն զարմանալի կհամարի։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինի և Թրամփի հանդիպումը պահանջված է. Պեսկով

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները աճել են. փոխարժեքները մայիսի 5-ին

Մահացել է Ռադիկ Մարտիրոսյանը

Ի՞նչ ասեմ, շարունակեք ձեր «լուրջ» գործունեությունն ԱԺ-ում. Նարեկ Մալյան

Արաղչին Իսլամաբադ իր այցի նպատակն է անվանել Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածության թուլացումը

«Վարչապետի թեկնածուի հարցն անհրաժեշտություն է և նրա անձի շուրջ կոնսուլտացիաները պետք է տեղի ունենան՝ մի կողմ թողնելով ընդդիամադիր քաղաքական ուժերի ամբիցիաները»

«Արզնի կաթնամթերք»-ի 20 տոկոսանոց թթվասերի արտադրությունը կասեցվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է

Հութիները հայտարարել են Իսրայելի համակողմանի օդային շրջափակման մասին

Lufthansa-ն մինչև երեքշաբթի դադարեցնում է թռիչքները դեպի Թել Ավիվ

ԵՄ-ն խստորեն դատապարտել է Ռուսաստանի որոշումը

Իսրայելը սպառնացել է Իրանին և հութիներին՝ Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման համար

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից. Թրամփ

Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթում է «թրամփիստ» թեկնածուն

Ներկայացվել է հատուկ Mercedes-AMG GT-ն՝ նվիրված Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմին (լուսանկարներ)