Մոսկվան դեմ է Երևանի և Բաքվի միջև հապճեպ փաստաթղթերին. Գալուզին
Հունիսի 19, 2025

Մոսկվան դեմ է Երևանի և Բաքվի միջև հապճեպ փաստաթղթերին. Գալուզին

Մոսկվան կողմ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը` երկրներ, որոնք հետ մեզ դաշնակցային հարաբերություններ ունեն, խաղաղության այնպիսի պայմանագիր մշակեն, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում, այլ ոչ թե «ական» կդնի ապագա սերունդների համար։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Դիվանագետը ցավով նշել է նաև, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը դադարեցվել է։

«Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին, և դեմ ենք, որ ինչ–որ հապճեպ փաստաթուղթ ստորագրվի, ինչպես պնդում է Արևմուտքը, որը շատ է ցանկանում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ դրդել խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան որևէ հարթակում», - ասել է նա։

Հապճեպ և վերջնական չստուգված որոշումները, ըստ Գալուզինի, կարող են հանգեցնել ոչ թե երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ, ընդհակառակը, ապագայի համար առճակատման որոշակի «սերմեր տնկել»: ՌԴ ԱԳՆ-ն այս տարբերակը չափազանց անցանկալի է համարում և՛ Հայաստանի ու Ադրբեջանի, և՛ Հարավային Կովկասի, և՛ Ռուսաստանի համար։

Դիվանագետը ցավով նշել է նաև, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և տնտեսական կապերի վերականգնմանը ուղղված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը դադարեցվել է։

Գալուզինը ևս մեկ անգամ դիմել է կողմերին ու առաջին հերթին հայ բարեկամներին՝ այս խմբի շրջանակներում աշխատանքի վերադառնալու կոչով։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք դա ցանկանան, հավելել է նա։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ տարածաշրջանում հակամարտությունը կարգավորելուն ուղղված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ խմբի (ստեղծվել է 2021 թվականի հունվարին) գործունեությունը դադարեցնելու պաշտոնական որոշում չի կայացվել։ Շփումները շարունակվում են, բայց ոչ եռակողմ ձևաչափով, այլ առանձին՝ Երևանի և Բաքվի միջև։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան

Զվարթնոց օդանավակայանում խոչընդոտել են Լևոն Քոչարյանին հատել սահմանը․ նա բաց է թողել թռիչքը

Թրամփը մեկնաբանել է Իրանին հարձակվելու ծրագիրը հաստատող հրապարակումը

Ինչո՞ւ ՌԴ-ն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար առաջին իսկ օրերից չօգտագործեց Հայաստանով անցնող ճանապարհը

Իրանը Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել

Իմպիչմենտին կմիանանք, եթե «Պատիվ ունեմ»-ը համաձայնվի՝ փոխվարչապետի պաշտոնները մենք նշանակենք

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան

Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը

«Ռոսատոմ»-ն աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից

ԱՄՆ B-2 ռմբակոծիչները պատրաստ են հարվածել Իրանի ստորգետնյա օբյեկտներին