Պատկերացրեք՝ ինչ ծայրաստիճան վիճակ է, որ գործադուլի կարիք է զգացվել. փաստաբանը՝ իրենց ակցիայի մասին
Հունիսի 19, 2025

Պատկերացրեք՝ ինչ ծայրաստիճան վիճակ է, որ գործադուլի կարիք է զգացվել. փաստաբանը՝ իրենց ակցիայի մասին

Փաստաբանությունը իրավապաշտպան գործունեություն է և պատկերացրեք՝ ինչ աստիճանի դրա կարիքը զգացվել է, որ ծայրեղ միջոցի են դիմել փաստաբանները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Այստեղ կառավարության գործառույթի երկու մասի բաժանենք, մեկը հարկային բեռի ավելացում, մյուսն էլ ուղղակի տոտալ քաղաքականություն, որով փաստաբանները, մասնավոր ընկերությունները չեն կարող անվճար ծառայություններ մատուցել։

Մեր գրասենյակը, լրագրողների մասով մոտ 300-ից ավելի գործեր ունի իր վարույթում, որտեղ ներկայացնում ենք լրագրողներին, այսինքն չորրորդ իշխանության շահերը և բացառապես դրանք կատարվում են անվճար եղանակով։ Կամ մենք ունենք բազմաթիվ թոշակառուներ, որ իրականում իրավապաշտպան գործունեություն է իրականացվում բացառապես անվճար հիմունքներով, մեր ընկերության միջոցների հաշվին: Դնել հարկային բեռի տակ, որ կապ չունի դու անվճար գործառույթ ես իրականացնում, պետք է մտնես հարկային դաշտ, դա ուղղակի անթույլատրելի է։ Եվ դա է պատճառը, որ ծայրահեղ միջոցի են դիմել փաստաբանները»,- հայտարարեց փաստաբանը:

Նրա խոսքով, կառավարությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ վերանայել այս օրենքը. «Ես կարծում եմ, որ այս դրույթը ենթակա է վերանայման։ Տեսեք, ես չխոսեցի ավելացված արժեքի հարկի դաշտ մտնելու մասին, որը ևս ծանր բեռ է: Բայց կան որոշակի նյուանսներ, որտեղ միանշանակ պետական լիազոր մարմինները անելիք ունեն»:

Հարցին՝ որքա՞ն է տեւելու փաստաբանների գործադուլը, Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Սա նախազգուշական քայլ է: ճիշտն ասած, ես այդ նախաձեռնող խմբի մեջ չկամ, բայց ես կարծում եմ՝ նախազգուշական է և ցանկալի կլինի, որպեսզի այս կարգի գործողությունները բացառապես կառավարության ֆորմատով լուծվեն, վերջանան:

Իհարկե, գործադուլի պատճառով կառաջանան խնդիրներ, բայց երբ նժարի վրա դնում ենք գլոբալ քաղաքականությունը լիազոր մարմնի և տվյալ դեպքում արդեն այս գործադրումը, կարծում եմ նժարը թեքվում է դեպի գործադուլը:

Նաև կարծում եմ՝ պետական անվտանգության հետ կապված լուրջ աղետ և խնդիր կառաջանա։ Դուք պատկերացրեք 300 լրատվական միջոցների լրագրողների շահերը այսօրվանից դադարեցնենք»,- ընդգծեց նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025 թվականի նույն օրը կալանավորվեց Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

Մեծ հարց է՝ Հայաստանին, առհասարակ, սպասո՞ւմ են ԵՄ-ում, թե՞ բացառապես դիտարկում որպես հարմար աշխարհաքաղաքական գործիք. Զախարովա

Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան

Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարար

ՀԷՑ-ի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում․ արդյոք դա պետականացման խոչընդոտ է. Factor.am

Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը. Mehr

Իտալիան կարող է ԱՄՆ-ին տրամադրել իր բազաները Իրանին հարվածելու որոշման դեպքում. Repubblica

«Մոմի գործի նայողը» Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը եղբայրն է, մյուս թեմի առաջնորդը քրոջ որդին է, ՀԱԵ-ն բռնшզավթված է մի կլանի կողմից. Փաշինյան (տեսանյութ)

Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ–ն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում. Փաշինյան

«Սսկվի՛, ստահակ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ՝ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան

Զբոսաշրջիկները նկարահանել են յագուարի և ալիգատորի միջև կատաղի մենամարտը

2022-ի հոկտեմբերի 6-ին ավարտվել է իմ՝ ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան․ Նիկոլ Փաշինյան

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները

ԵՄ երկրները համաձայնել են ստեղծել 1,5 միլիարդ եվրոյի պաշտպանական հիմնադրամ