Բարեփոխումը Ավինյանի հոր համար չէ. սեփական բուրդը պետականի հետ մի խառնեք. Գագիկ Մելքոնյան
Հունիսի 19, 2025

Բարեփոխումը Ավինյանի հոր համար չէ. սեփական բուրդը պետականի հետ մի խառնեք. Գագիկ Մելքոնյան

Այն ժամանակ, երբ Ռուսաստանում դոլարն արժեր 30 ռուբլի, տրանսպորտի ուղեվարձը մեկ դոլար արժեր, մինչեւ հիմա էլ այդպես է մնացել. Ամեն տեղ էլ ուղեվարձը բարձր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը եւ հանրային դժգոհություններին:

«Մեր մոտ «Գազելների» ժամանակ 100 դրամ էր, բայց հիմա տեսնում եք ինչ ձևի տրանսպորտ ենք ձեռք բերել, որ մարդն արդեն չի կռանում, կոնդիցիոներն աշխատում է, փեչերն աշխատում են: Ամբողջ Եվրոպան օգտվում է այդ տեսակի տրանսպորտից, այս նոր ավտոբուսները տեսնում ես, անկախ քեզանից հպարտանում ես։

Առաջ «Գազելների» քաղաք էր Երևանը, հիմա արդեն դարձել է նորմալ ժամանակակից ավտոբուսների քաղաք: Այդ տրանսպորտն էլ իր գինը ունի։ Փող է պետք, որ այդ ավտոբուսները կարողանանք ձեռք բերել»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ եթե մարդը օրական չորս անգամ օգտվում է ավտոբուսից, իր ամսական ուղեվարձը դառնում է մոտավորապես 80-90 դրամ։

«Ուղղակի պետք է ճիշտ բացատրեն, որպեսզի ժողովուրդը ճիշտ հասկանա։ Եթե  մարդ օգտվում է 2-3 անգամ ավտոբուսից, կամ օգտվում են դրսի մարդիկ, տուրիստները, եթե տուրիստը Մոսկվայից եկել է այստեղ, նստում է ավտոբուս, ինքը կարող է 500 դրամ էլ տալ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ քաղաքպետը սկզբում ասում էր, որ սակագինը չի կարող նվազեցվել, սակայն վերջին օրով 300 դրամը դարձրեցին 150 դրամ, ինչը նշանակում է, որ իշխանությունը ոչ մի հաշվարկ չունի, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Այստեղ կա սուբսիդավորման խնդիր: Այնպես չի, որ այդ 150 դրամով ինքը կկարողանա լրիվ խնդիրները լուծել։ Չէ՞, որ 150 դրամ տալիս է այն մարդը, որ ասենք առաջ պիտի 300 տար, հիմա իջեցրեցին 150 դրամ: Բայց փաթեթները մնում են, որ եթե մարդը հաճախ է օգտվում տրանսպորտից, իր վրա ուղեվարձը 100 դրամից էլ պակաս է նստում»,- ընդգծեց ՔՊ-ական պատգմավորը:

Ինչ վերաբերում է նրան, որ մի կողմից թանկացնում են տրանսպորտը, աղբահանությունը, բարձրացնում են գույքահարկը, մյուս կողմից մարդիկ տեսնում են, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 20 մլն դրամանոց տոմսով գնում է ԱՄՆ, 650 հազար դոլարանոց առանձնատուն է գնում, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Եկեք սեփական բուրդը պետական բուրդի հետ չառնենք: Ինքը ինչ է առնում, ինչ չի առնում, ինքը դրա պատասխանները ունի, դա իր անձնականն է։ Մենք խոսում ենք տրանսպորտի մասին և այդ բարեփոխումները, որ կատարվում են, մեր ժողովրդի համար են կատարվում։ Դա Ավինյանի հոր համար չէ, կամ այն մնացածի հոր համար չէ, այս ժողովրդի համար է»,-ասաց նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին

ՌԴ-ն պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի բնագավառում. Պուտին

Խամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ»

Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելություն կտա միայն 30 տարի հետո

Բուշերին հարվածելու մասին նույնիսկ ակնարկ չպետք է լինի․ «Ռոսատոմ»-ը Իսրայելի իշխանություններին

Պեսկովը դիմել է Ուկրաինային

Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասին

Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ

Դուք բանակից մի խոսեք. ո՞ւր է այդ «հայր մերը» չիմացող մարդը, որ մեծ-մեծ փրթում է, գիտի, թե իր փողերն իրեն փրկելո՞ւ են. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Իսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների

Սամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀ

Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան

Արցախցիների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 4 կետ. ՍԱՏՄ