Հայաստանով երթուղին լուրջ այլընտրանք է. ԻԻՀ դեսպանը՝ դեպի Սև ծով Իրանի հետ կապի մասին
Հունիսի 21, 2025

Հայաստանով երթուղին լուրջ այլընտրանք է. ԻԻՀ դեսպանը՝ դեպի Սև ծով Իրանի հետ կապի մասին

Հայաստանի տարածքով անցնող երթուղին լուրջ այլընտրանք է Իրանին` Սև ծով արագ հասնելու համար։ Այս մասին, 168.am-ի փոխանցմամբ, այսօր ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Ուզում եմ ասել, որ այս ճանապարհը չի փոխարինում մեկ այլ Իրանից դեպի Սև ծով գնացող ճանապարհի (նկատի ունի Ադրբեջանով անցնող ճանապարհը), մեկը մյուսին լրացնում են, այլ ոչ թե փոխարինում, բայց Հայաստանով անցնող ճանապարհը նվազում է 2 օրով»,- ասաց նա։

Դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանով անցնող Ագարակ– Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։

Նա հավելեց, որ շուտով կհայտարարվի Քաջարանի թունելի շինարարարական աշխատանքների մրցույթի մեկնարկը, իսկ դրանից հետո կլինի դեպի Սիսիան ճանապարհի կառուցումը։

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 2000 թ-ի սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում:

Նախագիծն իրենից ներկայացնում է 7,2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք, որը պետք է կապ ապահովի Բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև՝ Իրանի և Ռուսաստանի միջոցով: Միջանցքի թողունակությունը տարեկան 20-30 մլն տոննա բեռ է։ Ընդ որում, Երևանը «Հյուսիս-հարավ» միջանցքի մասին համաձայնագրի լիիրավ մասնակից է դարձել դեռ հեռավոր 2004 թ-ին։

Հայաստանը կարող է միջանցքին միանալ իր համանուն նախագծով՝ «Հյուսիս– հարավ» ավտոմայրուղով։ Այսպես Հնդկաստանից ապրանքները կարող են տեղափոխվել Իրան, այնուհետև՝ Հայաստան և արդեն այստեղից՝ Ռուսաստան (նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով)։ Դա Հայաստանի համար համագործակցության հնարավորություններ կբացի համաձայնագրի մասնակից մյուս երկրների (Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Օման, Ղազախստան, Բելառուս և այլն) հետ՝ ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների, սահմանների հատման ընթացակարգերի պարզեցման և այլ հարցերի առումով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևում դադարեցվել են Իրան-ԵՄ բանակցությունները․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո

Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը