Print this page

Թրամփը կարող է արտաքսել Մասկին

By Հուլիսի 01, 2025 46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է քննարկել Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման հարցը։ Նրա խոսքերը մեջբերել է Bloomberg-ը։

«Չգիտեմ, պետք է քննարկենք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ՝ հունիսի 28-ին, Մասկը դարձյալ կտրուկ քննադատել էր պետական ծախսերի կրճատման վերաբերյալ Սպիտակ տան օրինագիծը՝ դեմ արտահայտվելով դրան, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկության կդրվի։

Թրամփի հայտարարությունը հնչում է նախագահի և գործարարի միջև աճող տարաձայնությունների հետնապատկերում, որոնք վերջին ժամանակներում ավելի ու ավելի  հրապարակային են դառնում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24