Դուք բանակից մի խոսեք. ո՞ւր է այդ «հայր մերը» չիմացող մարդը, որ մեծ-մեծ փրթում է, գիտի, թե իր փողերն իրեն փրկելո՞ւ են. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Հունիսի 19, 2025

Դուք բանակից մի խոսեք. ո՞ւր է այդ «հայր մերը» չիմացող մարդը, որ մեծ-մեծ փրթում է, գիտի, թե իր փողերն իրեն փրկելո՞ւ են. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ՀՀ-ում որևէ մեկը եկեղեցու հետ, հավտքի հետ ոչ մի խնդիր չունի և այս խոսակցությունը վերաբերում է ամենակարևոր բանի առողջացմանը, որի մասին տասնամյակներով խոսել են: Այս մասին Աժ-ում արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ հավասարության նշան դնել Եկեղեցու ու Կտրիճ Ներսիսյանի կամ քեռակնոջ միջև, դրանք անարդար բաներ են: «Եկեղեցում կան շատ պարկեշտ մարդիկ, բայց նրանք գերու կարգավիճակում են: Եկեղեցու դեմ ոչ ոք չի պայքարում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր բոլորի Եկեղեցին է և դրա մեջ կասկած չկա, բայց այն մարդիկ, որոնք արատավորում են, պետք է հեռանան, ու ես վստահ եմ, որ հեռանալու են»,- նշեց նա:

Սիմոնյանը նշեց, որ Եկեղեցու վերաբերյալ խոսակցության մեջ հետաքրքիրն այն է, որ եկեղեցու կողքը կանգնած մարդիկ հիմնականում կաթոլիկ են և կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ են: «Բայց միևնույն ժամանակ այդ նույն անձնավորությունները, որոնք խոսում էին խմբակներից, հոխորտում էին ՀՀ հասցեին: Պատկերացրեք, որ այն երկրում որ իրենք փող են աշխատում և բնակվում են, օրինակ, ՌԴ-ում կես բերան ասեին՝ այն խմբակը որ այսօր ղեկավարում է, Ռ տառն ասեին, ի՞նչ կլիներ իրենց հետ, քանի՞ վայրկյան կտևեր, բայց Հայաստանում կարելի է ասել չէ՞, հետո կգան, կհավաքվեն դատարանի մոտ և այլն, և այլն»,- ասաց նա:

Այնուհետև Սիմոնյանը հիշեց իր ծառայության տարիները: «2000-2002 թթ-երին ես ծառայել եմ ՀՀ բանակում, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նախագահն էր, Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, Սեյրան Օհանյանն առաջին բանակային կորպուսի հրամանատարն էր: Այսինքն, մի հատ ընդհանուր լավ բուկետ էր»,- ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ ժամերով կարող է պատմել, թե ինչ էր կատարվում մեր բանակում: «Դուք բանակից մի՛ խոսեք: Մի սրիկա ոչնչություն կար, որ կանգնում էր ճաշարանի դռան առջև և ռետինե մահակով 18 տարեկան երեխաներին, որոնք մտնում էին հաց ուտելու, հարվածում էր, ուղղակի հարվածում էր: Ո՞ւր են այդ դոլարավոր միլիոնատերները, թող գան ինձ պատասխան տան, ինչի՞ էր մեր ուտելիքի ամանի մեջ լցրած եռացրած ջուր, կտրատած կաղամբ, կարտոֆիլ ու կիլկի: Եռացնում էին ու տալիս երեխեքին: Հաց տալիս էին 7-10 օրը մեկ, թրջած կտորով: Ո՞ւր են սրանք, ո՞ւր է այդ «հայր մերը» չիմացող մարդը, որ մեծ-մեծ փրթում է, գիտի, թե իր փողերն իրեն փրկելո՞ւ են»,- ասաց նա:

Անդրադառնալով Քրիստինե Վարդանյանի ելույթին՝ ասաց. «Ո՞ր մեկիդ ենք տեղավորել բանտում, որ քաղաքական տեղավորելու լիներ, բանտերում տեղ չէր լինի, հերթով բոլորիդ կտեղավորեինք բանտերում՝ մարդկանց խաբելու, ստելու ու ուրիշների համար աշխատելու համար: Վերջում՝ Լևոն Քոչարյանին ու Իշխան Սաղաթելյանին ասեք՝ թող գան այս դահլիճ, իրենց ոչինչ չի լինի, ի վերջո, կանացով կպաշտպանեք, թող վերադառնան ամոթ  է, նիստերն ավարտվում են»:

 
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան

Զվարթնոց օդանավակայանում խոչընդոտել են Լևոն Քոչարյանին հատել սահմանը․ նա բաց է թողել թռիչքը

Թրամփը մեկնաբանել է Իրանին հարձակվելու ծրագիրը հաստատող հրապարակումը

Ինչո՞ւ ՌԴ-ն իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար առաջին իսկ օրերից չօգտագործեց Հայաստանով անցնող ճանապարհը

Իրանը Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել

Իմպիչմենտին կմիանանք, եթե «Պատիվ ունեմ»-ը համաձայնվի՝ փոխվարչապետի պաշտոնները մենք նշանակենք

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան

Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը

«Ռոսատոմ»-ն աշխատակիցների մի մասին դուրս է տարել Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից

ԱՄՆ B-2 ռմբակոծիչները պատրաստ են հարվածել Իրանի ստորգետնյա օբյեկտներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին

Չինաստանը երկու հետախուզական ռազմանավ է մտցրել Պարսից ծոց