Print this page

Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է. Իրանի դեսպան

By Հունիսի 17, 2025 18

Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է: Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով դիտարկմանը, որ Միացյալ Նահանգների նախագահը հորդորել է տարհանել մարդկանց Թեհրանից:

«ԱՄՆ նախագահի հայտարարության մասին տեղեկացել եմ մամուլից: Մեզ համար հստակ է, որ ԱՄՆ-ն աջակցում է այս պատերազմում Իսրայելին: ԱՄՆ նախագահի սպառնալիքները խոսում են այն մասին, որ թշնամին պարտվելու շեմին է: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է»,- ասաց իրանցի դիվանագետը:

Արձագանքելով Իսրայելի և Իրան միջև այս պատերազմում Ադրբեջանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ դեսպանն ասաց, թե նման տեղեկություն չունեն.

«Հավաստի փաստեր պետք է լինեն։ Չունենք տվյալներ, թե Իրանից Հայաստան տեղափոխվածներ կան: Զոհված կամ վիրավորված հայերի մասին էլ տեղեկություն չունենք»,- նշեց Սոբհանին:

Rate this item
(0 votes)

Latest from Live24