Print this page

Սա լինելու է միասնության, ոգու և հավատքի մեծ ուխտ. Դավիթ Համբարձումյան

By Հունիսի 17, 2025 20

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ, առաջիկա կիրակի օրը` հունիսի 22-ին, Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Առաջարկում եմ այս տարի տոնը դարձնել հիրավի ժողովրդական և բոլորս միասին մեծ շուքով նշենք այն:

Հունիսի 22-ին, ժամը 11:00-ին հավաքվում ենք Զվարթնոց տաճարի մոտ և ժողովրդի մեծ բազմությամբ, բարձր տրամադրությամբ ու մեծ հավատքով քայլում դեպի Մայր Աթոռ:

Էջմիածնի Մայր Տաճարում կհանդիպենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կաղոթենք մեր Եկեղեցու և Պետության կայունության ու հզորացման համար:

Սա լինելու է միասնության, ոգու և հավատքի մեծ ուխտ: Ուս ուսի, թիկունք թիկունքի հասնելու ենք մեր գլխավոր նպատակին` ազգային արժանապատվության վերականգնմանն ու պետություն-եկեղեցի միասնության հաստատմանը»:

Rate this item
(0 votes)

Latest from Live24