Print this page

Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիներին տարհանել է Հայաստանի տարածքով. ԱԳՆ

By Հունիսի 17, 2025 20

Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիների է տարհանել՝ Հայաստանի տարածքով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հնդկական լրատվամիջոցներն էլ ավելի վաղ գրում էին, որ Հնդկաստանի իշխանությունները պլանավորում են երկրի քաղաքացիներին տարհանել իրանից՝ պայմանավորված Իրանի և Իսրայելի միջև սրվող հակամարտությամբ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը տեղեկացրել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հարցը՝ շեշտելով, որ Հայաստանն այդ հարցում աջակցություն է ցուցաբերել Հնդկաստանին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24