Հայկական բեռնատարները նոր խնդրի են բախվել. ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել
Հունիսի 16, 2025

Հայկական բեռնատարները նոր խնդրի են բախվել. ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել

ՀՀ մաքսային ծառայությունը որոշել է ժամանակավորապես սահմանափակել հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` արձագանքելով հրապարակումներին։

Ավելի վաղ MediaHub–ը գրել էր, որ ՀՀ մաքսային ծառայությունները կոնյակով բարձված բեռնատարներին թույլ չեն տալիս հատել հայ-վրացական սահմանը, մասնավորապես Չարբախում գտնվող մաքսատանը հրաժարվել են ձևակերպել բեռն ու համապատասխան փաստաթղթերով ճանապարհել դեպի Ռուսաստան:

«Հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը»,– պարզաբանել է ՊԵԿ–ը։

Կոմիտեն նշել է, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցրել է, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումն անցակետից։

Հիշեցնենք` մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

Օրեր անց Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։ Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։

Մեկ օր անց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումները շարունակվում են։

Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ 52 մեքենա վրացական սահմանը հատելու և Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինան Մեծ Բրիտանիայի հետ համատեղ սադրանքներ է նախապատրաստում Բալթիկ ծովում. ՌԴ ԱՀԾ

ՀՐԱՏԱՊ․ Իրանը պատրաստվում է պատմության մեջ ամենամեծ և ամենաուժեղ հրթիռային հարձակմանը Իսրայելի հողի վրա

ԱՄՆ-ն չեղարկել է Ռուսաստանի հետ նախկինում նախատեսված խորհրդակցությունները. Զախարովա

Բախվել են թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու «SAIPA» մակնիշի ավտոմեքենան

Մենք պատրաստ ենք երկարատև և լիակատար պատերազմի․ Իրան

Իրանը պատրաստվում է շատ մեծ հարված հասցնել Իսրայելին

Իրանն առաջիկա ժամերին կհարվածի Իսրայելին. SNN

Ռուսաստանն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Իսրայելը

Առաջիկա օրերին աշխարհը կտեսնի Իրանի զինված ուժերի ուժն ու ներուժը, և թե որքան ստեղծագործաբար է Իրանը մտնելու մարտի մեջ․ Գեներալ Վահիդի

Իսրայելը հшրվածներ է հասցրել Իրանի պետական հեռուստատեսության շտաբին

Իսրայելի նպատակն Իրանում իշխանափոխությունը չէ. ՌԴ-ում Իսրայելի դեսպան

Պակիստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական ​​պատրաստության․ ԱԳ Նախարար

Իսրայելի հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 1800 մարդ. Իրանի Առողջապահության նախարարություն

Անկարայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը

Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են փոխգործակցության հարցեր. ԱԳՆ