Հայկական բեռնատարները նոր խնդրի են բախվել. ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել
Հունիսի 16, 2025

Հայկական բեռնատարները նոր խնդրի են բախվել. ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել

ՀՀ մաքսային ծառայությունը որոշել է ժամանակավորապես սահմանափակել հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` արձագանքելով հրապարակումներին։

Ավելի վաղ MediaHub–ը գրել էր, որ ՀՀ մաքսային ծառայությունները կոնյակով բարձված բեռնատարներին թույլ չեն տալիս հատել հայ-վրացական սահմանը, մասնավորապես Չարբախում գտնվող մաքսատանը հրաժարվել են ձևակերպել բեռն ու համապատասխան փաստաթղթերով ճանապարհել դեպի Ռուսաստան:

«Հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը»,– պարզաբանել է ՊԵԿ–ը։

Կոմիտեն նշել է, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցրել է, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումն անցակետից։

Հիշեցնենք` մայիսի 13-ին հայաստանյան կոնյակ արտադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

Օրեր անց Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարեց, թե հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, և կատարվում են սովորական մաքսային ընթացակարգեր։ Այս հայտարարությունից դժգոհ տնտեսվարողները մայիսի 21-ին դարձյալ հավաքվեցին դեսպանատան մոտ` Վրաստանի իշխանություններից պահանջելով լուծել խնդիրը։

Մեկ օր անց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումները շարունակվում են։

Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ 52 մեքենա վրացական սահմանը հատելու և Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Իրանը հրաժարվել է հրադադարի շուրջ բանակցություններից․ Reuters

Նախատեսվում է ձեռք բերել 45 տրոլեյբուս

«Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը»․ Փեզեշքիան

Իրանում Իսրայելի հարվածից հիվանդանոց է վնասվել, կան զոհեր

«Աղվան Վարդանյանը նաև տափակ հումորի մեծ վարպետ է»․ Էդգար Ղազարյան

Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

«Հայաստան» խմբակցությունը՝ Ռոբերտ Քոչարյանի կապրիզով, տորպեդահարում է իմփիչմենթի գործընթացը․ Նարեկ Մալյան

Բյուջեի դեֆիցիտը 2026–ին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի. այս տարի այն 5.5 տոկոս է. ՀՀ ֆինանսների նախարար

Իսրայելն ու Իրանը համաձայնության հասնելու համար պետք է «ավարտին հասցնեն վեճը». Թրամփ

«Ձեզ հետ որևէ հարց չեմ քննարկելու, Մամիջանյանն իմ սենյակի տեղը լավ գիտի»․ Աղվան Վարդանյանը՝ Նարեկ Մալյանին. Տեսանյութ

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ կին է նշանակվել MI6 հետախուզության ղեկավար՝ ազգությամբ վրացի

Այս պահին երկու պատ կա՝ հաղթահարելու. մեկը ընդդիմության պատն է. Նարեկ Մալյան. Տեսանյութ

Կանադայում մեկնարկում է G7 գագաթնաժողովը. նախատեսվում է Թրամփ-Զելենսկի հանդիպում

Իրանի ԱԳՆ-ն տեղեկացրել է Իսրայելի գրոհների հետեւանքով ավելի քան 70 կանանց եւ երեխաների զոհվելու մասին