Բջջայինների օգտագործումը դպրոցներում սահմանափակվում է․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը
Դեկտեմբերի 07, 2025

Բջջայինների օգտագործումը դպրոցներում սահմանափակվում է․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանը

By Նոյեմբերի 17, 2025 49

Երևանի ենթակայության դպրոցներում ներդրվել է խելացի սարքավորումների, այդ թվում հեռախոսների, սահմանափակման մասին մոտեցման ներդրման ծրագիր, որը համապատասխան շրջաբերականով կիրառության է առաջարկվել բոլոր դպրոցներում՝ ապահովելով իրազեկման աշխատանքներ, ինչպես աշակերտների, այնպես էլ ծնողների շրջանում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ 

Նա նշեց, որ արձանագրվել է, որ Երևանի ենթակայության 151 դպրոցներից 143-ում արդեն իսկ համապատասխան կարգավորումներ են ամրագրվել դպրոցների ներքին կարգապահական կանոններում, ութ դպրոցներում մշակվել է փաստաթուղթը, որը կներկայացվի դպրոցների կառավարման խորհուրդների հաստատման առաջիկա նիստերի շրջանակում։ 

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Կարծում եմ՝ սա շատ կարևոր նախաձեռնություն էր և այս նախաձեռնության ըմբռնումը դպրոցների տնօրենների կողմից շատ ոգևորիչ է։ Վստահորեն միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ խելացի սարքավորումների արգելումը, սահմանափակումը դպրոցներում էականորեն դրական ազդեցություն են թողնում դասապրոցեսի վրա, երեխաների ընդհանուր, այսպես ասած, տրամադրության, գնահատականների վրա։ 

Կարծում եմ՝ այս գործընթացից մի որոշ ժամանակ հետո մենք պետք է իրականացնենք մեր հետազոտությունները, հասկանալու համար, թե Երևան քաղաքում այս սահմանափակումները ինչ արդյունքներ են տվել թվային ցուցանիշներով։ Վստահ եմ, որ դրանք դրական են լինելու, ուղղակի պետք է հասկանալ չափը և նաև բարձրաձայնել այդ մասին»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Շների ուղեղը մեծանում է. անսպասելի էվոլյուցիա

Մակրոնը Զելենսկուն է ներկայացրել Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների արդյունքները

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 7-ին

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին

Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան՝ սեփականով. Փիթ Հեգսեթ

Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Ֆիդան

Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է

Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆ

Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան

Հեգսեթը բախվել է ամենալուրջ ճգնաժամին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում. The Guardian

Tesla-ն իջեցրել է ավտոմեքենայի գինը

Ռուսաստանը սահմանափակում է Apple-ի FaceTime -ը

Աշխարհում աճում է միլիարդատերերի թիվը