Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել
Դեկտեմբերի 07, 2025

Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել

By Նոյեմբերի 17, 2025 46

Իրանում, որտեղ գրանցվել է վերջին տարիների ամենածանր երաշտը, տեղումնաբեր ամպեր բերելու աշխատանքներ են սկսվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

IRNA գործակալության տվյալներով՝ առաջին անգամ նման գործողություն իրականացվել է Ուրմիա լճի տարածքում (Իրանի ամենամեծ լիճը), որը երկարատև երաշտի պատճառով զգալի ցամաքել և վերածվել է աղե անապատի։ 

Հաղորդվում է, որ Ուրմիա լճի ջրի մակարդակը բարձրացնելու գործողությունները կշարունակվեն նաև այլ նահանգներում: Հետագա գործողությունները նախատեսվում է իրականացնել Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում։ 

Ավելի վաղ Իրանի օդերևութաբանական ծառայությունը հայտարարել էր, որ երկրում դիտվում է վերջին 50 տարվա ամենաչոր աշունը: Տեղումների մակարդակը երկարաժամկետ միջինի համեմատ նվազել է 89%-ով։

Մերձավոր Արևելքում ջրային պաշարների նվազումը և կլիմայի փոփոխության հետևանքները լարվածություն են ստեղծում երկրների միջև՝ տեղումների առաջացման մեթոդների հարցում։ Իրանի իշխանությունները նախկինում մեղադրում էին Իսրայելին և ԱՄԷ-ին ամպեր բերելու միջոցով «տեղումներին միջամտելու» համար՝ պնդելով, որ ամպերը տեղումներ են առաջացնում նախքան Իրան հասնելը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Շների ուղեղը մեծանում է. անսպասելի էվոլյուցիա

Մակրոնը Զելենսկուն է ներկայացրել Ուկրաինայի շուրջ միջազգային քննարկումների արդյունքները

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 7-ին

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին

Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան՝ սեփականով. Փիթ Հեգսեթ

Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Ֆիդան

Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է

Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆ

Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան

Հեգսեթը բախվել է ամենալուրջ ճգնաժամին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում. The Guardian

Tesla-ն իջեցրել է ավտոմեքենայի գինը

Ռուսաստանը սահմանափակում է Apple-ի FaceTime -ը

Աշխարհում աճում է միլիարդատերերի թիվը