Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության բրենդը ասֆալտն էր, այն էլ վարարած Դեբեդն ու Աղստևը քշեցին-տարան Կասպից ծով, Ադրբեջան։
Հաշվարկվե՞լ է, թե հեղեղից շատ տեղերում Մ6 և Մ4 միջպետական ավտոճանապարհների քանդման հետևանքով քանի՞ միլիոն դոլարի վնաս է եղել։
Թումանյան-Բագրատաշեն ավտոճանապարհը Ասիական բանկի վարկավորմամբ է կառուցապատվել, այսինքն՝ պարտքով ճանապարհ են սարքել, որը քանդվել է, իսկ պարտքը՝ տոկոսներով հանդերձ պետք է փակել։
Այդ ճանապարհի կառուցապատման նախագծողները Դեբեդի ափապաշտպան ամրություններ ինչո՞ւ չեն նախագծել, եթե նախագծել են, ինչո՞ւ դրանք չեն կառուցվել, ճանապահաշինական ընկերություններին ինչո՞ւ են թույլատրել շինաշխատանքներից գոյացած հսկայական քանակի հողը լցնել Դեբեդ գետը, որի հետևանքով գետի հունը փոխվել է, դրա պատճառով դեռևս 2021-ին Ալավերդու տարածաշրջանում հեղեղ, վնասներ էին եղել;
Մայիսի 26-ի ջրհեղեղից 13 օր անց բեռնատարների համար փակ է մնում Ալավերդիով ձգվող միջպետական ավտոճանապարհը, Բագրատաշենի մաքսակետով բեռներ ներկրող, Հայաստանից ապրանքներ արտահանող բեռնատարները ստիպված անցնում են Ադրբեջանին հանձնված Բաղանիս-Այրումի կողքով, ադրբեջանցի ասկյարների առաջով, նրանց դեմ-դիմաց։
Ցանկացած պահ ադրբեջանական զինուժը կարող է կրակ բացել, խոցել այդ բեռնատարները։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինքնին աղետ է Հայաստանի համար, այդ իշխանության ամեն օրը ծանր է նստում երկրի, բոլորիս վրա»։
Ամպերը հետ քաշվեցին, արև դուրս եկավ, երբ Սրբազանը մտավ Վանաձոր.
նա լույս ու խաղաղություն է բերելու
Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել իրենց պետական սահմանների հաստատման հարցում, համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հունիսի 8-ին Կահիրեում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում։
«Բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերը, որոնք 30 տարի օկուպացված էին, և մենք դա գնահատում ենք որպես դրական փաստ»,- նշել է Ալիևը։
«Լա՞վ եք, տղե'րք, ինչի՞ եք ջղայնացած, օրհնվե'ք».
Սրբազանը Վանաձորում ձեռքով բարևում է ոստիկաններին
Սրբազանն արդարություն է բերելու. Նիկոլին պետք է հեռացնել. Սրբազանին
Սպիտակում աղուհացով ընդունեցին
Իմ որդու արյունը Շուշիում է թափվել, երազում եմ վերադառնալ Արցախ, Շուշի.
սպիտակցի զոհված զինվորի մայր
Ցանկալի կլիներ մեր Վանաձորի քաղաքապետին ազատության մեջ տեսնել.
Բագրատ սրբազան
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Շիրակի մարզի 43–ամյա բնակիչ Կ․Պ․-ի կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի ձեռք բերված հոգեմետ նյութ պահելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, 2024 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Արծվանիստ բնակավայրի հատվածում, դեպի Գեղարքունիքի մարզ ավտոերթի շրջանակներում, վարել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ տրանսպորտային միջոցը սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած վիճակում։
Հիշյալ վայրում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցները, հայտնաբերելով նշված հանգամանքը, պահանջել են կայանել ավտոմեքենան, վարորդին հայտնել են իրավախախտման և դրա համար նախատեսվող համապատասխան իրավական նորմի բովանդակության մասին՝ պահանջելով մեքենան տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ վարորդը նախ հրաժարվել է կատարել պարեկային ծառայողների օրինական պահանջը, անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ:
Ապա, ավտոմեքենան դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու ճանապարհին, Կ․Պ․-ն, վարելով ավտոմեքենան, ցանկանալով ընդգծել իր անձի կարծեցյալ առավելությունը, կրկին հայհոյանքներ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հասցեին, որից հետո իր բջջային հեռախոսի միջոցով՝ «Facebook» սոցիալական ցանցի իր էջով, միացրել է ուղիղ հեռարձակում և հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ, հրաժարվելով վարել մեքենան՝ կանգնեցրել է այն։ Պարեկային ծառայողների միջամտության արդյունքում մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ Կ.Պ.-ն տեղափոխվել է Ոստիկանության բաժին։
Պարզվել է, որ վերջինս, խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է անձնական խուզարկությամբ։
Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու հիմնավոր կասկածով 43–ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Սրբազա'ն, Սրբազա'ն», «Ո՞նց եք, ժողովու'րդ».
Ապարանում Բագրատ Սրբազանին աղուհացով են դիմավորում