Live24
Հուլիսի 29, 2025
Live24

Live24

Լուրեր

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ և ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը, հայտարարելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «խանգարում է իրական հաղթանակի հասնելու», ասել է, որ իր կուսակցությունը լքում է կառավարությունը՝ կատարելով ավելի վաղ առաջադրված վերջնագիրը, գրում է Times of Israel-ը:

Ըստ Գանցի,  իր կուսակցությունը կոալիցիային միացել է հոկտեմբերի 7-ից հետո՝ երկիրը փրկելու համար, թեև «մենք գիտեինք, որ դա վատ կառավարություն էր», և այդ ժամանակից ի վեր ռազմավարական նկատառումները անտեսվել են քաղաքական պատճառներով:

«Իսրայելի ժողովուրդն ավելիին է արժանի, քան դատարկ խոստումները», - շարունակել է նա՝ ասելով, որ իրական հաղթանակը նշանակում է վերադարձնել պատանդներին, փոխել ՀԱՄԱՍ-ը՝ որպես Գազայի կառավարող մարմին, և ստեղծել տարածաշրջանային դաշինք Իրանի դեմ։ Ցավոք, Նեթանյահուն մեզ խանգարում է իրական հաղթանակի հասնել»,- ասել է նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց: Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այս պահին բազմաթիվ վրաններ են տեղադրվել։

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո շարժման մասնակիցները երթով հասան Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանությունը թույլ չտվեցին երթը մտնի Դեմիրճյան փողոց, ինչից հետո իրավիճակը մի քանի անգամ խիստ լարված էր։

Իրավիճակը հանդարտվելուց հետո երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ արդեն վրաններ են տեղադրվել և քաղաքացիները գիշերն անցկացրել են այնտեղ։

Բագրատ Սրբազանը հորդորեց առավոտյան իրականացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում։

Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղ առավոտից բոլորին միանալ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գիշերող քաղաքացիներին։

Քաղաքացիները տաքանում և հագուստներն են չորացնում խարույկի շուրջ։

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ ցուցարարները որևէ տեղ չեն գնալու։

Նշենք, որ քիչ առաջ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացիները սկսեցին վրաններ տեղադրել։

Վրանները տեղադրվեցին

Քաղաքացիները սուրճ են հյուրասիրում հավաքի մասնակիցներին և ոստիկաններին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին ու լրագրող Անի Գևորգյանին հաջողվել է անցնել ոստիկանական պատի հակառակ կողմը:

«Ժողովուրդ, ես այստեղ եմ, հրեշտակի թևերով: Ոստիկանապետն ասել է` չի թույլատրելու, իսկ ես անցել եմ»,- նշեց պատգամավորը:

Մանրամասն` տեսանյութում:

 

Ֆոտո

Սարիկ Մինասյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում դեսպան

Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Ստամբուլ

Ռուսաստանը օգոստոսի 1-ից կփակի Ուկրաինայի հետ սահմանի 20 անցակետ

ՄԱԿ-ը հայտարարել է Եվրոպայում միգրացիայի աճի մասին

Ռուսաստանն Իսրայել կամ Իրան չէ․ Մեդվեդևը՝ Թրամփին

Ռուսաստանն օգոստոսին արգելք է սահմանել բենզինի արտահանման վրա

Հնարավոր չէ 30 տարի չփոփոխված համակարգը հարմարեցնել ժամանակակից պայմաններին․ ՆԳ նախարար

Առաջին կիսամյակում շուրջ 400 հազար հայաստանցի այցելել է Վրաստան

Հաքերները հայտարարել են «Աէրոֆլոտի» ՏՏ ենթակառուցվածքի ոչնչացման մասին

Ուկրաինան չեղարկում է հոկտեմբերին կայանալիք ընտրությունները

Հայաստանը բարելավել է իր դիրքերը համաշխարհային անձնագրերի վարկանիշային աղյուսակում

Ալիևների ընտանիքը 500 միլիոն եվրոյով բաժնետոմսեր է գնել Թուրքիայի շքեղ հյուրանոցում. Türkiye Today

Չինաստանը և Միացյալ Նահանգներն առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլ են սկսել

Արցախահայության ձայնը չի լռելու ո՛չ Հաջիևի և ո՛չ էլ նրա նման պաշտոնյաների մանիպուլյացիաներով. Արցախի ԱԺ նախագահ

Մոսկվան պատրաստ է օգնել․ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ