Live24
Հուլիսի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանն ավարտում է այս նստաշրջանի իր աշխատանքները. հաջորդ շաբաթ մեկնարկելիք քառօրյա նիստերից հետո պատգամավորներն արձակուրդի կանցնեն:

ԱԺ աշնանային նստաշրջանը արդեն կմեկնարկի սեպտեմբերից:

Հնարավոր է՝ այդ ընթացքում պատգամավորները կամ գործադիրը ԱԺ արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գան, բայց հաջորդ շաբաթվա քառօրյա նիստերով ԱԺ-ն պաշտոնապես կավարտի իր աշխատանքները եւ «արձակուրդ» կգնա:

ԱԺ քառօրյա նիստերը մեկնարկում են երեքշաբթի՝ հունիսի 9-ից:

Այս նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուներն են Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը եւ Մանվել Շահվերդյանը:

Մինչեւ նիստերի մեկնարկը՝ երկուշաբթի օրը, ՔՊ-ականները ֆրակցիայի նիստ կանեն՝ ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգային հարցերի շուրջ քննարկում ունենալու համար, կորոշեն նաեւ՝ որ դատավորի թեկնածուներից ում են ընտրելու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիան մտադիր է տրամադրել «Միաժ 2000-5» կործանիչներ և ուսուցանել ու զինել 4,5 հազար զինվորականների: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը: Այն ֆոնին, երբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, նորանոր պահանջներ է առաջ քաշում, իհարկե, ցանկալի կլիներ, որ Ֆրանսիայի այս հայտարարությունը վերաբերեր Հայաստանին: Բայց ոչ: Մակրոնն այդ խոստումը տվել է Ուկրաինային: Կկատարվի այդ խոստումը, թե Ուկրաինային նորից «կգցեն», այլ հարց է:

Փաստն այն է, որ Հայաստանը փաստացի մնացել է 2-3 ռադարի ու հին, իրենց դարն ապրած զրահամեքենաների տրամադրման խոստման հույսին: Ընդ որում, զրահամեքենաներ, որոնցից նույն Ուկրաինան հրաժարվել էր, քանի որ դրանք վատ են պաշտպանված հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից: Այսինքն, կատարյալ անպետքություն են: Բայց նույնիսկ նման զենքի պարագայում Եվրամիությունը փաստացի հրաժարվում է ֆինանսավորել, այսինքն՝ եթե նույնիսկ դրանք տրամադրվեն, ֆինանսական բեռը մնում է Հայաստանի վրա: Իսկ «եվրոպական» փողերը Ֆրանսիա են գնում Ուկրաինայի համար:

Ըստ էության, Արևմուտքը Հայաստանին «խաղից դուրս» է թողնում՝ միևնույն ժամանակ մեզ փորձելով օգտագործել Ռուսաստանի դեմ իրենց նպատակներում: Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են խորացնել իրենց խաղը Արևմուտքի հետ, որի նպատակը, ինչպես արդեն ակնհայտ է դառնում, ի սկզբանե եղել է բացառապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելը: Ու սա՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ մեկ անգամ առիթ եղել է համոզվելու, որ հավաքական Արևմուտքը խոստումներից այն կողմ ոչինչ չի անում, և հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կարող է մնալ բացարձակ միայնակ թշնամու դեմ, չնայած գուցե Փաշինյանը հենց դրան էլ ձգտում է:

Ի վերջո, չմոռանանք, որ բոլոր այն նարատիվները, որ առաջ է քաշում մասնավորաբար Ալիևն ու, ընդհանրապես, թուրք-ադրբեջանական տանդեմը, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն նույնությամբ կրկնում են, այլև նույնիսկ զարգացնում են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակը» գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը դարձել է Նիկոլ Փաշինյանի ոչ միայն քայլերի լեյտմոտիվը` թելադրողը, այլեւ՝ հոգեվիճակի։

Հինգշաբթի օրը՝ կուսակցական փակ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը «Լեոպոլդ կատվի արկածները» հայտնի մուլտֆիլմի հերոսին է հիշեցրել՝ հանդես գալով իրեն ոչ բնորոշ հանդարտությամբ եւ «Ребята, давайте жить дружно» ոճում։

Բանն այն է, որ քաղաքային խնդիրներին վերաբերող փակ նիստը բավականին բուռն ընթացք է ստացել, եւ ՔՊ-ական որոշ պատգամավորներ բզկտել են Երեւանի փոխքաղաքապետերին՝ դժգոհելով առկա խնդիրներից. քաղաքում խրամատներ հիշեցնող փոսերից սկսած, վերջացրած հանրային տրանսպորտով։

Նիկոլ Փաշինյանը, հրշեջի գործառույթ ստանձնած, մարել է բորբոքված կրքերը, խաղաղեցրել թիմակիցներին, որ՝ այո, կան խնդիրներ, բայց այնպես չէ, որ դրանք չեն լուծվում, խնդիրը միայն տեմպի, ժամկետների մեջ է, որոնք գուցե ոչ օբյեկտիվ պատճառներ ունեն։

ՔՊ-ական աղբյուրի կարծիքով՝ իրականում Փաշինյանն այս շրջանում մի խնդիր է լուծում` պահել թիմի միասնականությունը եւ ոչ մեկին չնեղացնել: Եթե ամիսներ առաջ լիներ նման խոսակցություն, նա ուսապարկերին ուղղակի քսի կտար Ավինյանի դեմ, կթողներ, որ իրար հոշոտեին, իսկ ինքը` հանդիսատեսի կարգավիճակ ընդունած, կհրճվեր այդ տեսարանով։

Ի դեպ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի մասնակցել նախաձեռնող խմբի նիստին` ինչ-որ միջոցառման մասնակցելու պատրվակով: Չնայած նիստը սկսվել է երեկոյան 7-ից հետո։»:

Քննիչները հեռացան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից, նրանք փաստացի չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական ավտոմեքենան, որը նախապես կապարակնքել էին։ Այդ մասին ասել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ մանրամասներ հայտնելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ծառայողական ավտոմեքենան առգրավելու գործից․

«3֊4 ժամ տևած քննիչների գործողությունների արդյունքում քննիչները հասկացան, որ առանց վճռի չեն կարող մեքենան առգրավել։ ՔԿ քննիչները հեռացան` առանց մեքենան էվակուացնելու։ Մեքենայի վրայի կնիքները խոչընդոտ չեն կարող հանդիսանալ մեքենայի շահագործման համար»,- մանրամասնել է փաստաբանը։ 

Երիցյանը հայտնել է՝ ՔԿ-ի քննիչները նախապես իրենց հետ կապ էին հաստատում` առաջարկելով գոնե 2 օրով մեքենան փոխանցել, սակայն նրանց հստակ ցույց են տրվել օրենքի դրույթը, որով վճռի առկայությունը պարտադիր է գույքը առգրավելու համար։

Սրբազանի պատասխանը Էդմոն Մարուքյանին․

Մանրամասները՝ տեսանյութում․

Ալիևը նոր պահանջներ է դնում Փաշինյանի առաջ ու սպառնում

Մանրամասները՝ տեսանյութում

 

Վաղը՝ ամսի 8-ին, 12․30-ին կհավաքվենք Կարմիր խաչի գրասենյակի մոտ և կշարժվենք Վանաձոր։ Այդ մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․

«Երեկոյան Սուրբ Աննա Եկեղոցու բակում հանդիպում չենք ունենա, այլ միանգամից կհանդիպենք կիրակի, 18․30-ին, ու հուսամ շատ բարի լուրերով»,- հայտնել է Սրբազանը։

Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ասում է Սրբազանը, մնաց` մի բան անի.

Արսեն Գրիգորյան

 

«Մի ծպտուն չեն հանել Արևմտյան Ադրբեջանի մասով, բայց ընկել են Արցախի իշխանությունների հետևից, պարզ, հասարակ ժողովրդի հետևից, ամենաստորին կերպով ճնշումներ են գործադրվում: Սա այս իշխանությունների ձեռագիրն է:

Իրենք կործանել, ոչնչացրել են Արցախը, որն «իրենց հայրենիքն էր», հիշենք` Ակնան, հիմա էլ ժողովրդի հետևից են ընկել, որ վախեցնեն»,- լրագրողների հետ զզրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

Մարդիկ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արդյունք կգրանցի Սրբազանի գլխավորած  Շարժումը, այն իր հետքն արդեն թողել է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատմաբան, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։ 

«Իշխանական պրոպագանդիստները երբ դեմքի լկտի արտահայտությամբ պնդում են, թե Շարժումը մարել է, նրանք չեն հասկանում, որ իրենք էլ են մաշվում, իրենց մարելն առնվազն ակնհայտ է։ Այս Շարժումը տարբերվում է բոլոր նախորդ քաղաքական նախաձեռնություններից․ քաղաքացիները տեսնում են՝ իրենց համար անընդունելի գործիչներ չկան, նոր մարդ է առաջնորդում Շարժումը», - իր խոսքում նշեց հրապարակախոսը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ֆոտո

Ճապոնիան կյանքի տևողության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 45 տոկոսով

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու զինադադարը. Թրամփ

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ. ՆԳՆ

ԱՄՆ-ն պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության լուծման հարցում․ Ռուբիո

Չինաստանը հայտարարել է նոր նախաձեռնության մասին

Արմավիրում ռուսական կործանիչ է ոչնչացվել

Կամբոջան Թաիլանդի փոխարեն հարվածել է Լաոսին

Արևմուտքը ծրագրում է հարձակվել Ռուսաստանի վրա

«Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհ է բռնկվել

Իսրայելն ԱԹՍ-ներով հարվածել է Լիբանանին․ մեկ մարդ է մահացել

Հայաստանի կառավարությունը պետք է կենտրոնանա սեփական հասարակության վրա․ փորձեր են արվում կասկածի տակ դնել հաստատված ստատուս քվոն․ Հաջիև

«Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ․ ԱԳՆ խոսնակ

Հաջիևը մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծում ամերիկյան ընկերության մասնակցության մասին լուրերը