Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը՝ Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկը, հայտնում է qahana.am կայքը։
Օրը Հայ Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ: Տոնի հիմքում Աստվածածնի տուփի մասին գեղեցիկ ավանդությունն է, որը մեզ է հասել դարերի խորքից: Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը տեղի է ունեցել 5-րդ դարում:
«Տուփը Երուսաղեմում գտնում են երկու ճգնավորներ՝ Գալբիասը և Կանտիտասը, նրանք ուխտի գնալիս տեսնում են տուփը, որի զորությամբ բժշկվում էին հիվանդներ: Տուփի մեջ պահպանվում էր Աստվածամոր գլխանոցը: Հույն իշխանները վերցնում են տուփն ու բերում Կոստանդնոպոլիս»,- ավանդությունը ներկայացնում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը:
Սուրբ Կույսը հանդես է գալիս՝ որպես անմնացորդ սիրող, հոգատար մայր: Թեև նրա մասին դրվագները շատ չեն Աստվածաշնչում, նրա լուռ ներկայությունը Քրիստոսի կողքին տեսնում ենք Ավետարանի սկզբից մինչև վերջ: Սուրբ Կույսի օրինակը դարեր շարունակ ձևավորել է ճշմարիտ հավատացյալի նկարագիր: Նա մշտապես ուղեկցեց իր Որդուն՝ ցույց տալով հավատարմության ու խոնարհության բացառիկ օրինակ:
«Աստվածամայրը կարևոր օրինակ է մեզ համար, որպեսզի կարողանանք հնազանդվել Տիրոջ կամքին, ինչպես Սուրբ Կույսը, շարժվենք Աստծո կամքի համաձայն, բարեպաշտ կյանք վարենք»,- նշում է Տեր Զենոնը: Հոգևորականը հիշեցնում է Աստվածամոր խոսքերը, որոնք արտահայտում են իր անսահման հավատը, վստահությունը Տիրոջ հանդեպ. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1:38):
Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ․ առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Թուրքիայի ընտրանու դարպասը և ապահովեց առաջին հորիզոնականը F խմբում։ Հանդիպումը տեղի ունեցավ Դորտմունդի մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Բերնարդու Սիլվան։ 28-րդ րոպեին Թուրքիայի հավաքականի պաշտպան Սամեթ Աքայդինը դարձավ ինքնագոլի հեղինակ։ 56-րդ րոպեին էլ Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո Բրունու Ֆերնանդեշը հաշիվը դարձրեց խոշոր՝ դնելով հանդիպման վերջակետը՝ 3։0։
F խմբի մյուս խաղում, որը նույնպես տեղի էր ունեցել այսօր, Վրաստանն ու Չեխիան 1։1 էին խաղացել։ Այսօրվա հաղթանակից հետո Պորտուգալիան վաստակեց 6 միավոր և ապահովեց առաջին հորիզոնականը F խմբում։ Թուրքիան 3 միավորով երկրորդն է, իսկ չեխերն ու վրացիները 1-ական միավորով բաժանում են 3-4-րդ հորիզոնականները։ Վերջին տուրում Պորտուգալիան կխաղա Վրաստանի, իսկ Թուրքիան՝ Չեխիայի հետ։
Հավելենք, որ այսօր՝ 23։00-ին կմեկնարկի խմբային փուլի երկրորդ տուրի վերջին հանդիպումը, որտեղ ուժերը կչափեն Բելգիայի և Ռումինիայի հավաքականները։
Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
«Հետքի» ձեռքի տակ են հայտնվել Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի շարք գաղտնի նամակներ, որոնց մասին այս ամիս հոդված հրապարակեց ամերիկյան «Politico» թերթը:
Հունիսի 13-ին «Politico»-ն գրել էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր Բելառուսը գաղտնի զենք է վաճառել Ադրբեջանին: Ամերիկյան լրատվամիջոցի տրամադրության տակ են հայտնվել մեկ տասնյակից ավելի նամակներ, դիվանագիտական նոտաներ, վաճառքի հաշիվ-ապրանքագրեր, արտահանման փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ 2018-2022 թթ. Բելառուսն ակտիվորեն օգնել է Ադրբեջանի զինված ուժերին:
«Առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային սարքավորումների արդիականացում եւ ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) մեջ ու ԱԹՍ-ների համար կիրառվող նոր սարքավորումների առաքում»,- հայտնել է «Politico»-ն:
Բացի դրանից՝ փաստաթղթերում առկա են զենքի արտահանման բելառուսական պետական գործակալության նամակները՝ ուղղված սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից ժամանակակից հրետանային միջոցների պատվերներին: Արտահոսել է նաեւ Բելառուսի եւ Ադրբեջանի պետական մարմինների միջեւ նամակագրությունը «Գրոզա-Ս» հակադրոնային շարժական համակարգի ձեռքբերման համաձայնության մասին:
Դիվանագիտական մի նամակագրության մեջ էլ ասվում է, որ բելառուսական ձեռնարկությունները ակտիվ դեր են խաղացել «Ադրբեջանի դեօկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաեւ [դեպի Ադրբեջան] բելառուսական ապրանքների ու ծառայությունների արտահանման» մեջ:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Բելգիայի հավաքականը Քյոլնում մրցում է ռումինացիների հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով։
Արդեն երկրորդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը (տեսանյութ)։
Ընդմիջում է։
Բելգիա․ Կաստելս, Կաստան, Վերտոնգեն, Ֆաս, Տեատ, Օնանա, Տիլեմանս, Դե Բրույնե, Լուկեբակիո, Դոկյու, Լուկակու։
Ռումինիա․ Նիցե, Ռացյու, Դրեգուշին, Մարիուս Մարին, Բանկու, Միխեյլե, Բուրկե, Ռեզվան Մարին, Դրեգուշ, Ման, Ստանչու։
E խմբի առաջին տուրում Բելգիան 0:1 հաշվով պարտվել էր Սլովակիային, որը երկրորդ տուրում 1:2 հաշվով պարտվել է ուկրաինացիներին։ Ռումինիան 3:0 հաշվով հաղթել էր Ուկրաինային։
Սկզբունք ու կեցվածք ունեցող քաղաքական գործիչը չի կարող այսօր Նիկոլին գովել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Ցավոք, քաղաքական գործիչների մեջ այդպիսիք կան, որոնք րոպեն մեկ կարծիք են փոխում։ Օրինակ, Էդմոն Մարուքյանը նորմալ, «կլասիկ» քաղաքական գործիչ չէ, նրան դարձրել են այդպիսին։ Եթե նա ուզում է խոսել «կլասիկ» քաղաքական գործիչներից, հենց ինքն այդպիսին չէ։ «Կլասիկ» քաղաքական գործչի իմաստն այն է, որ նրա հետևում կուսակցություն կա, և ամեն ինչ մեկ անձից կախված չէ։ Կա ՔՊ կուսակցությունը և այլ քաղաքական ուժեր, այդ թվում՝ Սրբազանի գլխավորած քաղաքական շարժումը, որը գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, ունի այլ լուծումներ»,- ասաց քաղաքական գործիչը։
«Չես կարող վաղը գնալ հանրահավաքի և տեսնել, որ լրիվ այլ բաներ են խոսում։ Չստացվի, որ իր հանրահավաքին հանկարծ մեկը խոսի և պնդի, թե Շարժման հիմնական նպատակը պետք է լինի Նիկոլին միանալը։ Քաղաքական գործընթացները գլխավորում են քաղաքական գործիչները, որոնց հետևում անպայման պետք է լինեն կուսակցություններ։ Առանց կուսակցության՝ քաղաքական գործիչը հաշվետու չէ որևէ մեկին։ Ի՞նչ արհեստավարժներ, ո՞վ է ծրագիր գրել։ Վարչապետը, էկոնոմիկայի նախարարն ի՞նչ են հասկանում տնտեսությունից։ Եվրոպամետների մի «կոդլ» կա, որը խորհրդարանում լսումներ է անում, ամբիոնից ԵՄ-ի դրոշ են կախում, քանի որ, եթե հանկարծ դեպի Եվրոպա շարժումը չհաղթի, նոր եկողները նրանց հալածելու են, հարցնելու են՝ չէ՞ որ համակարգ կար կառուցած, և եթե դուք դրա փոխարեն այլ բան չկարողացաք դնել, ինչո՞ւ էիք քանդում»,- նշեց Բագրատյանը:
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ընթացիկ իրավիճակը նման է մի ֆուտբոլային խաղի, երբ մրցավարը տեսնում է, որ Փաշինյանը մի ֆուտբոլիստի հանում է խաղից, հարցնում է՝ չէ՞ որ քո պահեստայինների նստարանը դատարկ է, ինչո՞ւ ես հանում, ի պատասխան՝ լսում է՝ սրան նախ հանենք, հետո նոր կմտածենք, այսինքն՝ տասը հոգով խաղանք.
«Այն ուժը, որը չի հաղթի, բայց միգուցե էվոլյուցիոն ճանապարհով կգա, թեև ոչ հակաեվրոպական, բայց Հայաստանն անկախ կպահի, իրեն հաշիվ կտա, որ Հայաստանը գտնվում է տնտեսական և քաղաքական անվտանգության մի այլ միջակայքում, այդ ուժն իրենց չի ներելու։ Նիկոլին միացած՝ «կոդլով» քանդում են, գողանում են, ահավոր կոռուպցիա է և՛ իշխող քաղաքական կուսակցության, և՛ նրան սատարող մարդ-կուսակցությունների շարքերում, որոնք, ըստ էության, իրենց անձնական հարցերն են լուծում։ Ընտրություններում նրանք տոկոս չեն հավաքում, Նիկոլն է նրանց այդ ձայները տալիս։ Նրանց նպատակն ուրիշներին փոշիացնելն է, նրանք ո՞վ են, այդ ի՞նչ ինտելեկտուալներ են,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
«Ուզում եմ ձեզ գնահատել առաջին րոպեից ձեր ինքնադրսևորման համար, որը ոչ մի պայմանականություն չունի, այլ միայն մեկ պատճառ, որ մեր կյանքը կոչված է փոփոխվելու։
Փոփոխությունը շատ դժվար է, բայց անհրաժեշտ։ Եթե կյանքում փոփոխություն գոյություն չունի, կյանքը դառնում է ճահիճ, այսօրվա տերմինաբանությամբ` խաղաղ, բայց մեռած։
Հետևաբար փոփոխության առաջին այդ մեծ հոսանքը, հեղեղը, կրողները դուք եք»- այս մասին հայտնեց Բագրատ Սրբազանը՝ երիտասարդների հետ հանդիպմանը
Նիկոլը Հայաստանի հաշվին շարունակում է նստել երկու աթոռի վրա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
«Դա այդպես չէր լինի, եթե հայ ժողովուրդը սկզբունքային լիներ։
Եկավ ու ասաց, որ Արցախը Հայաստան է, բայց ի վերջո տվեց Արցախը։
Եկավ ու ասաց՝ ՀՀ տարածքից մի քառակուսի միլիմետր չպիտի տանք, բայց 1500 քառակուսի կիլոմետր հանձնել է։
Եկավ ու ասաց՝ կոռուպցիա չպետք է լինի, բայց միա՛յն կոռուպցիա է։
Միայն երկուսուկես միլիարդ դոլարի չվճարված հարկ ունենք»,- ամփոփեց Հրանտ Բագրատյանը:
ՀՀ իշխանության մեջ կան թուրքական ազդեցության գործակալներ, նրանք առաջ են մղում Անկարայի թեզերն ու օրակարգը։ Այս մասին «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ազդեցության գործակալները գտնվում են Թուրքիայի ճնշման տակ և իրենց գաղափարներն են քարոզում հանրությանը: Հայաստանի իշխանությունները բացարձակապես թուրքական թեզեր են քարոզում», - նշել է թյուրքագետը։
Գեղամյանի կարծիքով, Թուրքիան ձգտում է գերտերություն դառնալ, և դրա համար անհրաժեշտ է վերահսկողություն հաստատել Հարավային Կովկասի նկատմամբ, իսկ այդ նախագծի իրականացման ճանապարհին գլխավոր խնդիրը Հայաստանն է։
Մանրամասները` տեսանյութում։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Ադրբեջանի տարածած ակտիվ ապատեղեկատվության ֆոնին, ներկայացնում եմ վերջին օրերի ադրբեջանական մամուլի հրապարակումների վերնագրերը։
Մինչ ՀՀ իշխանությունները Տավուշի միակողմանի զիջումները մեզ ու ամբողջ աշխարհին «ծախեցին» որպես խաղաղությանը միտված ակտ, Ադրբեջանը իր երազանքների ցուցակում ևս մեկ կետ բավարարեց ու անցավ հաջորդին։
Այդ ամբողջի ժամանակ աշխատում է ուժի ու ուժի սպառնալիքի գործոնը, հենց դրա անունն էլ դրել են «խաղաղության գործընթաց»։
Գործընթացը կա, զիջումները կան, խաղաղությունը չկա, չի էլ կարող լինել, որովհետև իրավունքներից հրաժարումը երբեք խաղաղության չի բերելու․․․»։