Live24
Հունիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

#ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հայտնում է օրվա անելիքները. Ժողովուրդը Բաղրամյան պողոտայում է.

#ՈՒՂԻՂ

 

Համբերություն է  պետք, որ շարժումն ունենա հաջողություն: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Ստրատեգիական համբերությունը շատ կարևոր է, եթե մենք ունենանք համբերություն, հաջողություն ունենալու ենք։ Հայաստանում ստեղծվել է լուրջ ճգնաժամ, ստեղծվել է լուրջ ներհանրային, տոքսիկ մթնոլորտ և ստեղծվել է լուրջ լարվածություն մեր սահմաններին և այս ճգնաժամը պետք է հաղթահարվի։ Ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը նոր իշխանությունն է։ Նոր սոլիդ իշխանություն, որը կփորձի խաղաղություն բերել երկրի ներսում և սահմաններին»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Շարժումն ընթանում է բավականին գրագետ։ «Ես կարծում եմ՝ Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին, ունի կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս, նոր սոցիալական շերտեր են միանալու»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է իշխանությանը, Հովհաննիսյանը նշեց, որ այս Շարժումը նրանց համար լավ շանս է՝ սահուն, անցնցում, խաղաղ, բանակցային ճանապարհով իշխանության հանձնման համար։ «Այս երկրին ո՛չ ցնցում է պետք, ո՛չ արյուն, ո՛չ նոր լարվածության փուլեր են պետք։ Եթե նրանց հաշվարկը շարժումը ինչ-որ պահից մարելն է, բա դրանից հետո ի՞նչ է լինելու, դրանից հետո լինելու է ռադիկալիզացիա»,- ասաց նա։

Ըստ նրա Շարժման նկատմամբ նաև բավականին դրական արտաքին ֆոն կա։

Էվալա իրենց համբերությանը. Ալեն Սիմոնյանը ոստիկանության մասին. Տեսանյութ

 

Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորների՝ արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաքին: Այս մասին հայտնում է MediaHub-ի աղբյուրը:

Այս պահին հայտնի է, որ ընդհանուր 33 պատգամավոր արդեն ստորագրել է փաստաթղթի տակ, երկուսն էլ իրենց համաձայնությունը տվել են, սակայն տեխնիկական պատճառներով դեռ չեն միացել ստորագրահավաքին:

«Այսինքն՝ 35 ստորագրություն ունենք, բայց Իշխան Զաքարյանը նրանց մեջ չի մտնում: Կմիանա իմպիչմենթի գործընթացին, թե ոչ, հայտնի չէ, բայց, կարծում եմ, հասկանալի է արդեն»,- նշեց մեր աղբյուրը:

Այդուհանդերձ, ընդդիմադիրները հույս ունեն, որ Իշխան Զաքարյանը կմիանա գործընթացին և կողմ կլինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն:

Նշենք, որ եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիրների միջնորդությունը, ապա ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Վստահ եմ՝ ընդդիմությունը մանդատները չի դնելու, արտահերթ ընտրությունների հարց չենք քննարկելու. Ալեն Սիմոնյան

 

«Ուզում եք ասել՝ հավաքված մարդիկ ՀՀ ամբողջ ժողովո՞ւրդն է, լո՞ւրջ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:

«Արցախից եղած պատգամավորներն են, ՀՅԴ-ի, եկեղեցու, որոշ օլիգարխների, մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներն են:

Ամբողջ ժողովուրդը գիտե՞ք՝ երբ էր, 2018-ին... 1000 հոգով ստեղից գնում ա էն դռան մոտ ա հարցազրույց տալիս, հետո՝ մյուս:

Եկեղեցական ես, ասա, դու տենց չար հայացք պտի չունենաս: Էդ չար հայացքով ոստիկաններին նայում, վիրավորում ա, էդ մարդը ժողովուրդը չի»,- հավելեց նա՝ շնորհակալություն հայտնելով ոստիկաններին՝ «սադրանքներին չտրվելու համար»:

«Իսկ ո՞վ ասաց, որ երկիրն ավերվում է, հլը եկեք գնանք Սարյան փողոց, տեսնենք՝ ինչքա՜ն տուրիստ կա»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «երկիրն ավերվում է» հայտարարություններին:

«Որտե՞ղ է ավերվում երկիրը»,- նշեց նա:

Ֆոտո

«Պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»

Իսրայելին և Իրանին սահմանակից պետություններում իրավիճակի անկայունացման ռիսկեր կան. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի զինված ուժերը բերվել են մարտական ​​պատրաստության․ ԶԼՄ-ներ

Իրանը հերքում է նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին լուրերը

Երևանում թալանել են հայտնի «Էվրիկա» սուպերմարկետը

Իրանը հրապարակել է Իսրայելում խոցված թիրախների ցանկը

Քրդստանի ազատության կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ են հարձակման անցնել Իրանի դեմ

Պատժիչ գործողություններից առաջ Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին զգուշացնում ենք տարհանվել․ Իրանի զինված ուժերի շտաբի պետ

«Բա միջամտի, արա՛». Նիկոլ Փաշինյան

Սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

Իրանը G7-ի առաջնորդներին կոչ է անում հրաժարվել միակողմանի հռետորաբանությունից

Իրանում կոչ են արել մարդկանց ջնջել WhatsApp-ը իրենց հեռախոսներից

Ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել, իսկ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին. Սամվել Կարապետյան

Մենք գիտենք, թե որտեղ է թաքնված Իրանի գերագույն առաջնորդը, առայժմ չենք ուզում վերացնել նրան, բայց մեր համբերությունը սպառվելու վրա է. Թրամփ