«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել․
«Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին, նույն վայրում:
Գեղամա լեռներ,
15.06.2024»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը այսօր «Տրիբուն»-ում Հռիփսիմե Ջեբեջյանի հաղորդման ժամանակ անդրադարձել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի քաղաքական գործունեությանը. «Կիրանցից սկսած՝ շատ մարդիկ են եկել ու ասել են՝ աջակցում ենք շարժմանը:
Ես այն մարդկանցից եմ, որ անգամ երբ ցանկացել են հավաքվածները այդ մարդկանց այնտեղից քշել, վռնդել, ես ասել եմ՝ նման բան պիտի չլինի:
Ինձ հետ կռվել են, թե ինչի՞ ես թողել «հեղափոխության պահապանները» այստեղ լինեն, ինչի՞ եք ԱԺԲ-ին բան արել, Էդմոն Մարուքյանին թողել:
Բայց ես էդ մարդը չեմ, մեկն էլ կարող է ինձ ասի չէ՞՝ բա դու էլ ես ժամանակին հավատացել, էդ հնարավորությունը պիտի բոլորին տրվի:
Բայց ոչ մեկը չպիտի գա ասի՝ էս պայմանով պտի լինի, էն պայմանով: Նույն Էդմոն Մարուքյանի պարագայում: Ես ասել եմ՝ հարգում եմ բոլորիդ, եկեք, նստեք, հեսա սրբազանն էլ կգա, կնստենք: Բայց մարդը 2 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի գրկից դուրս է եկել, որ հատուկ հանձնարարություններ էր անում, ի՞նչ հատուկ հանձնարարություններ էիք անում, Արցախը հանձնեցիք, Էդմոն ջան, հատուկ հանձնարարությո՞ւն էր:
Բա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե՞ չես կրում:
Ասում էիր` այլընտրանք չկա, մենք պիտի գնանք, օգնենք իշխանությանը: Օգնեցի՞ր: Արցախը չկա, օգնեցի՞ր: Տավուշը տալիս են, օգնեցի՞ր: Ջերմուկը տվեցին, օգնեցի՞ր: Ի՞նչ արեցիր, բա արի խոսա, բա արի ասա՝ էս է արել Նիկոլ Փաշինյանը, էն է արել Նիկոլ Փաշինյանը, էս մի բան է մոտս խոսացել, էս մի հակապետական արարքն է արել:
Թող խաղաքարտերը բացի, խի՞ չի բացում:
Բա չես բացում, եկել ես՝ էս մեկը սենց է, էն մեկը նենց է…
Դու ինչ է, անձնական հարցե՞ր ես լուծում»:
Առավել մանրամասն` տեսանյութում:
«Տրիբուն»-ի եթերում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը Գառնիկ Դանիելյանին հարց ուղղեց` այսինքն, դուք մտածում եք, որ Էդմոն Մարուքյանին Փաշինյանը, հնարավոր է, «գործուղել է» ընդդիմադիր շարքե՞ր՝ պատգամավորը պատասխանեց.
«Գիտե՞ք, նաև իմ մեծագույն հիասթափությունը էս քաղաքական դաշտից ինչն է, որ գործուղվողների թիվը շատ է:
Էնքան շատ են մեկին մի տեղ գործուղում, որ արդեն չգիտես, հավատն էլ է կորչում:
Սրբազանը, որ ասում է՝ գնալու եմ քարանձավներ, ճգնավոր կյանք վարեմ, էս ամեն ինչը պրծնի, ես էլ էս քաղաքական դաշտից որոշել եմ գնամ, սարերում մի լավ տեղ սարքեմ, ապրեմ, կարող է ճգնեմ»:
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից օրեր առաջ վախկոտ դասալիքներ անվանեց գեներալներին, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիներին։
«Օրագիր»-ը հարցախույզի միջոցով փորձել է պարզել, թե իրականում ով է Հայաստանի թիվ 1 դասալիքը։
Հարցման ժամանակ լրագրողը մոտեցել է այգում նստած մի խումբ տարեց տղամարդկանց և ուղղելով հարցը` նրանց կողմից արժանացել է վիրավորանքների ու հայհոյանքների։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Սրբազան պայքար»-ը թելեգրամյան էջում հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, հունիսի 17-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պահանջով և ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ-ում գումարվելու է արտահերթ նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորելու անհրաժեշտության մասին ԱԺ ուղերձի ընդունման մասին։
Այս նիստը կարող է կայանալ, եթե ԱԺ մեծամասնությունը ևս մասնակցի նիստին և ապահովի քվորում։
Սիրելի հայրենակիցներ, գործ ունենք անելու։ Առաջարկում ենք՝ ձեզ հարմար տարբերակով կապ հաստատել ՔՊ պատգամավորների հետ և քաղաքակիրթ տարբերակով նրանց կոչ անել իրացնել իրեց պարտավորությունը, մասնակցել նիստին և քննարկման առարկա դարձնել համազգային հետաքրքրություն ներկայացնող հարցը։
ՔՊ պատգամավորների հետ կապ կարող եք հաստատել
* զանգահարելով նրանց
* նշելով նրանց սոցցանցերի ձեր հրապարակումներում
* նամակներ գրելով նրանց էլ. փոստին
* նամակներ գրելով նրանց սոցցացնցային հաշիվներին։
Սիրելիներ, կարևոր է որպեսզի ժողովրդի ձայնը տեղ հասնի։ Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանան, սոցիալական ցանցերը պետք է հեղեղվեն նրանց ուղղված կոչերով։
Ի գործ, սիրելի հայրենակիցներ»։
«Տրիբուն»-ի եթերում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին. «Մարդիկ անընդհատ հարցնում են՝ բախումների օրը, լարված դեպքերի ժամանակ ո՞ւր գնաց Սուրեն Պետրոսյանը, որտե՞ղ էր, առևանգե՞լ էին, թե՞ չէ, եթե առևանգել էին, ովքե՞ր, որովհետև ոստիկաններն ասացին՝ մենք տեղյակ չենք:
Նա հետո ճեպազրույց տվեց, բայց բացարձակ անհասկանալի էր՝ ո՞ւր է եղել:
«Ես, անկեղծ ասած, Սուրեն Պետրոսյանի հետ չեմ շփվել, չեմ խոսել, չգիտեմ` ինչ է եղել:
Մեր Արծվիկը Մինասյանը, հենց լուրն ստացվեց, որ առևանգել են, ինքն էր զբաղվում, ԱԱԾ և ոստիկանություն էր դիմել, իրեն պատասխանել են, որ Սուրեն Պետրոսյանը ոչ ԱԱԾ-ում է, ոչ ոստիկանությունում է:
Կարծում եմ, Սուրեն Պետրոսյանը պետք է հստակ պարզաբանումներ տա, թե ինչ է կատարվել, որովհետև, եթե որոշ մարդիկ, որոնք իր նկատմամբ հանցագործություն են գործել, էդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Եթե որևէ մեկը ներկայացել է ինչ-որ հատուկ ծառայություններից և դրա անվան տակ իրեն ինչ-որ տեղ են տեղափոխել, դա հանցագործություն է»:
Հունիսի 10-ին՝ 01.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ:
Պարզվել էր, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել էին իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել էր մյուս երկուսին:
Շտապօգնության խումբը «կրծքավանդակի արնահոսող թափանցող վերք» ախտորոշմամբ արնաշաղախ երիտասարդին տեղափոխել էր 1-ին համալսարանական հիվանդանոց:
Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում հաշվառված 19-ամյա երիտասարդի վիճակը ծանր էր:
Շտապօգնության մեկ այլ խումբ նույն տեղից, դարձյալ` կտրած-ծակած վերքով, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել Գավառ քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդի: Վեճի երրորդ մասնակիցը չկար:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ու մինչ իրավապահները ձեռնարկում էին դանակահարողին հայտնաբերելու միջոցներ, ժամը 2.50-ին հիվանդանոցից հայտնել էին, որ 19-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, մահացել է:
Այսօր հրապարակվել է դանակահարության տեսագրությունը:
Ես միակը չեմ, իրենց դուր չեն գալիս համարձակ, հայրենանվեր, տեսակ ունեցող մարդիկ.
Աշոտ Մինասյան
Մանրամասները՝ տեսանյութում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոշ համայնքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «Կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Գագիկ Հ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Պարզել են նաև, որ Գագիկ Հ․-ն «որովայնի առաջնային պատի, ազդրի կտրած-ծակած թափանցող արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում և վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:
Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ճանապարհը զիջելու համար ավտոմեքենայով ազդանշաններ տալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մայիսի 29-ին ժամը 02։30-ի սահմաններում Կոշ բնակավայրից Ավան համայնք տանող ավտոճանապարհի հարակից անսնագոմի մոտ Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Գոռ Պ․-ն իր մոտ գտնվող կտրող ծակող առարկայով հարվածներ է հասցրել Գագիկ Հ․-ն՝ պատճատելով նշված մարմնական վնասվածքները:
Ոստիկանության Աշտարակի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը, դեպքի մյուս մասնակիցներին և Գոռ Պ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին», որը մեկնարկել է այսօր՝ Շվեյցարիայում։
Այցի շրջանականերում ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ: