Ճիշտ երգացանկը կարող է փոխել տրամադրությունը, բարձրացնել բավարարվածությունը եւ, նույնիսկ, ազդել ձեր սեռական հարաբերությունների տեւողության վրա, ասում են ZipHealth վիրտուալ առողջության կենտրոնի հետազոտության հեղինակները: «Մեր բացահայտումները ցույց են տալիս, թե ինչպես է մեր փյլելիսթը ձեւավորում մեր փորձառությունները ննջասենյակում»:
Հետազոտողները հարցում են անցկացրել ԱՄՆ-ում բնակվող ավելի քան 1000 մարդու շրջանում եւ վերլուծել են ավելի քան 11000 չարթերի առաջատարներին՝ որոշելու ննջասենյակում երաժշտական միտումները:
Երաժշտության ներքո սեքսով զբաղվողների ապշեցուցիչ՝ 68%-ն ասում է, որ հաճելի հնչյուններն օգնում են նվազեցնել նախասեքսային անհանգստությունը, իսկ 63%-ն ասում է, որ երաժշտությունը զգալիորեն երկարացնում է սեքսը:
Հիփ-հոփի սիրահարները ննջասենյակում ամենադիմացկունն են․ նրանց մոտ սեռական հարաբերության միջին տեւողությունը 31,5 րոպե է։ Իսկ հաճույք փնտրողները, ովքեր հակված են ոչ եթերային բառերի, նախընտրում են Նիկի Մինաժին:
«Նիկի Մինաժի «Super Freaky Girl»-ը սեքսի մասին փլեյլիսթերի ամենահայտնի երգն է»,-նշել են բժիշկները։
«The Weeknd-ը գերակշռում էր անպաշտպան սեքսի մասին փլեյլիսթերում», - ավելացրել են վերլուծաբանները:
«Հաջորդ անգամ, երբ դուք անձնական երգացանկ կկազմեք, հիշեք, որ կատարյալ երգը կարող է հանգեցնել ավելի կատարյալ եւ տպավորիչ փորձի,- հորդորում են ZipHelath-ի մասնագետները:
Ահա սեքս-փլեյլիսթներում ներկայացված 10 լավագույն արտիստների ցանկը
The Weeknd
Քանյե Ուեսթ
Deftones
Դրեյք
Լանա Դել Ռեյ
Քենդրիք Լամար
Tyler the Creator
Ռիհաննա
Թեյլոր Սվիֆթ
Doja Cat
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի շրջանի Զագորնոյե գյուղը։
Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունում հավելել են, որ զորքերը ավելի շահեկան դիրքեր են զբաղեցրել։
Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 14 մարդ։
Նախօրեին՝ հունիսի 15-ին, պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական զորքերը ավելի շահեկան դիրքեր են գրավել Զագորնիից մոտավորապես 12 կմ հեռավորության վրա գտնվող Գուլյայպոլե քաղաքի շրջանում։
Չկա երջանկության մեկ սահմանում, որը կգործի բոլորի դեպքում, սակայն գոյություն ունեն ճիշտ հարցադրումներ, որոնց պատասխանելիս յուրաքանչյուրը կկարողանա գտնել իր երջանկության բանաձեւը, ասում է գերմանաբնակ հոգեբան, քոուչ Մերի Սարիկյանը, որն օրերս Հայաստանում հանդես եկավ «Երջանկության եռանկյունու տեսություն» խորագրով իր հեղինակային սեմինարով։ Մերին վերջին տարիներին հասցրել է ձեռք բերել մագիստրոսի կոչում Պոզիտիվ հոգեբանության ոլորտում, եւ այսօր փորձում է շատերին օգնել հասնել երջանկության՝ գիտականորեն ապացուցված մեթոդներով։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա բացահայտել է այն 5 քայլերը, որոնք կիրառելիս կյանքն ավելի գեղեցիկ ու երջանիկ կթվա։
«Երբ որոշ ժամանակ է անցնում եւ կուտակում եմ նոր գիտելիքներ, առաջինը, կարծես, շտապում եմ այդ մասին «զեկուցել», կիսվել իմ հայրենակիցների հետ: Այս տարիների ընթացքում Բեռլինի համալսարանում հասցրել եմ ձեռք բերել մագիստրոսի աստիճան «Պոզիտիվ հոգեբանության» ոլորտում, սերտիֆիկատներ, որոնք ինձ նոր գործիքներ են փոխանցել, թե ինչպես հասնել երջանկության գիտականորեն: Այսինքն, այս բոլոր տեխնիկաներն ունեն հիմնավոր ապացույցներ եւ ամբողջ աշխարհում արդեն կյանքի բոլոր ոլորտներում ինտեգրված են»,-ասում է Մերին։
«Երջանկության եռանկյունու տեսությունը» հեգեբանի հեղինակային մոդելն է, որը, նրա խոսքով, հիմնված է պոզիտիվ հոգեբանության մի շարք հայտնի տեսությունների ու քոուչինգի գիտահեն մեթոդների վրա: «Այս տեսությունն ունի 3 կողմ՝ պոզիտիվ հարաբերություններ, պոզիտիվ իմաստ եւ պոզիտիվ էմոցիաներ: Այստեղ պոզիտիվը պետք չէ հասկանալ «դեղին սմայլ» կամ «տոքսիկ» պոզիտիվություն, այլ դիտարկել, որպես ուղղություն: Օրինակ՝ երբ մարդն ունի խնդիր, մեր նպատակը ոչ միայն այդ խնդիրը լուծելն է, այլեւ նրան ռեսուրսներով ապահովելը, որպեսզի երբ սիմտոմները կամ խնդիրը վերադառնա, մարդը կարողանա այն հաղթահարել, եւ այլեւս որեւէ հոգեկան առողջական խնդիր չունենա: Երջանկության եռանկյունին ամբողջապես գիտահեն մեթոդ է, որը փորձարկվել է տարբեր երկրներում եւ ստացել է հաստատում, որ այն, իսկապես, աշխատում է եւ ունի բարձր արդյունավետություն»:
Գոյություն չունի որեւէ տեխնիկա, որը կարող է չեղարկել որեւէ իրադարձություն եւ երբեք չի կարելի արժեզրկել այն կորուստը, որը ունեցել ենք, ասում է Մերին՝ միաժամանակ հավելելով, որ յուրաքանչյուրը կարող է որոշել՝ ինչպես վերաբերվել դրա հետեւանքների հետ: «Մենք կարող ենք կամ թույլ տալ, որ մեզ մոտ զարգանա հետտրավմատիկ խանգարում, կամ փորձել փոխել մեր դիտարկման կետը եւ սովորել այդ իրադարձություններից աճել, զարգացնել հետտրավմատիկ աճ, որը պոզիտիվ հոգեբանության կարեւոր կոնցեպտներից մեկն է: Այստեղ գլխավորը փորձելն է իրադարձությունը դիտարկել այն կետից, որը մեզ հնարավորություն կտա հետեւություններ անել, աճել եւ զարգացնել տոկունությունը: Շատ կարեւոր է սոցիալական աջակցությունը՝ որ մեկս մյուսին կարողանանք աջակցել, շրջապատել մեզ դրական մարդկանցով ու էմոցիաներով եւ փորձել, իսկապես, հաղթահարել ճգնաժամը»:
Մերին շեշտում է՝ պոզիտիվ հոգեբանությունը չպետք է շփոթել պոզիտիվ մտածելակերպի հետ․ «Դրանք տարբեր բաներ են։ Առաջինը գիտություն է, հիմնված է ապացույցների վրա եւ այն փորձագիտական հետազոտությունների հիմք ունի»,-բացատրում է նա։
Բացասական էմոցիաներն ապրելը եւս անհրաժեշտ է, ընդգծում է հոգեբանը։ «Բոլոր էմոցիաները պետք է ապրել, բայց մենք կարող ենք կամ մնալ նույն կետում՝ ուշադրությունը սեւեռելով մեր կորուստներին եւ թերություններին, կամ կարող ենք փորձել առաջընթաց գրանցել՝ մեր հայացքն ուղղելով դեպի մեր ուժեղ կողմերը, մեր արժեքներն ու առաքելությունը»,-հավելում է նա։
5 քայլ դեպի երջանկություն
Գոյություն չունի ունիվերսալ սահմանում երջանկության համար, սակայն Մերին նշում է՝ յուրաքանչյուրը կարող է գտնել երջանկության իր բանաձեւը ճիշտ հարցադրումների միջոցով: «Դրա համար անհրժեշտ է խորը ինքնաճանաչում, անհրաժեշտ է հասկանալ սեփական արժեքներն ու կարիքները: Իհարկե, երջանկության փիլիսոփայության մեջ մտնում է նաեւ ձգտումը ավելի քիչ բացասական հույզեր ապրելու, դրական հույզերի ապրումը: Բայց երջանկությունը շատ ինդիվիդուալ է եւ չի կարող պայմանավորված լինել կյանքի այս կամ այն իրադարձությամբ, այդ թվում՝ ամուսնությամբ»:
Քայլ 1. Ինքնաճանաչում
Պետք է հասկանաս՝ հենց քեզ, քո անձնական երջանկության համար ինչ է անհրաժեշտ, քանի որ մենք ապրում ենք հասարակությունում, որտեղ ճնշումը շատ է, կարծրատպերը շատ են, որովհետեւ դրսից ներդրված ինֆորմացիան մեր ուղեղում շատ է: Մանկության տարիների փորձառություններն էապես ազդում են մեր համոզմունքների ձեւավորման վրա, հետեւաբար շատ հաճախ մենք չենք կարողանում տարբերել մեր իրական ցանկությունները այն ամենից, ինչ մեր մեջ, պարզապես, ներդրել են մեր ծնողները, ուսուցիչները եւ այլք: Դրա համար առաջին քայլն այս ամենի գիտակցումն է:
Քայլ 2. Ճանաչիր քո ուժեղ կողմերը
Եթե մենք մեր կենտրոնացումը պահում ենք թույլ կողմերի վրա, ապա լավագույնը, որ կարող ենք ունենալ կյանքում, միջին մակարդակն է: Իսկ երբ կենտրոնանում ենք ուժեղ կողմերի վրա, դառնում ենք անպարտելի: Պետք է ոչ միայն ճանաչել ուժեղ կողմերը, այլեւ կիրառել դրանք կյանքում եւ կարիեռայում:
Քայլ 3. Արժեքների ճանաչում
Սա անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք արժեքահեն նպատակներ կառուցել: Առաջին քայլի դեպքում մենք ճանաչում ենք մեր տրավմաները, մեր հավատամքները, որպեսզի ազատվենք մեր բլոկադաներից։ Երկրորդ քայլով ճանչում ենք մեր ուժեղ կողմերը, ինչը տանում է դեպի ավելի մեծ հաջողություն, իսկ երրորդ քայլով ճանաչում եւ ձեւավորում ենք մեր իրական արժեքները, որի դեպքում ունենում ենք ներքին մոտիվացիա, եւ, բնականաբար, ավելի իրատեսական է, որ կկարողանանաք իրականացնել մեր նպատակները:
Քայլ 4. Ձեւավորիր նպատակներ
Խոսքը եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ նպատակների մասին է, որոնք կարող ենք իրականացնել՝ բաշխելով մի քանի քայլերի: Այդպիսով կարող ենք ձեւավորել նաեւ մեր տոկունությունն ու արդյունավետությունը:
Քայլ 5. Թույլ տուր ինքդ քեզ երջանիկ լինել
Թույլ տուր քեզ ապրել պահը, լինել ներկայում, եւ թույլ մի տուր, որ միտքդ կատաստրոֆիզացնի ապագան, սցենարներ հնարի, որոնք իրական չեն, ու գուցե երբեք այդպիսին չլինեն: Տագնապը գտնվում է անցյալում: Այսինքն՝ մենք հիշում ենք որեւէ բան եւ դրանից մեր տագնապայնությունը բարձրանում է, կամ գտնվում է ապագայում, այսինքն՝ չի եղել, մեր երեւակայության մեջ է:
Շրջապատեք ձեզ սիրելի մարդկանցով, ոովհետեւ ապացուցված է, որ սոցիալական հարաբերությունները շատ կարեւոր են երջանկության ձեւավորման ճանապարհին, քանի որ այն ջերմությունը, որ մենք տալիս ենք իրար, ոչ մի այլ աղբյուրից չենք կարող ստանալ։ Երջանկությունը դրական հարաբերություններն են՝ ինքդ քո ու շրջապատիդ հետ:
Սյունե Առաքելյան
Հնդիկ աստղագուշակը, որին անվանում են «Նոր Նոստրադամուս», վստահ է, որ հաշված օրեր են մնացել Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։
«2024 թվականի հունիսի 18-ն ունի ամենաուժեղ մոլորակային գրգիռը, որը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմը հրահրել»,- The Daily Star-ին ասել է Կուշալ Կումարը:
Նա իր պնդումը հաստատելու համար մեջբերել է մի շարք ընթացիկ անհանգստացնող իրադարձություններ:
Նախ, Կումարը հիշատակել է վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը, որի ժամանակ Հիմալայներում սպանվել են ինը հինդու ուխտավորներ, եւս 33-ը վիրավորվել են: Կրակոցներ՝ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ ապառազմականացված գոտում։
Երրորդ, Կումարը նշել է, որ Իսրայելում հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ Լիբանանում Հեզբոլլահի ուժերը վերջերս հրթիռներ են արձակել հրեական պետության վրա՝ ի պատասխան հրամանատարի մահվան:
Այնուհետեւ նա նշել է, որ Կուբայի հրթիռային ճգնաժամը հիշեցնող անհարմար մանեւրում Ռուսաստանը Հավանա է ուղարկել ռազմանավեր, այդ թվում՝ միջուկային սուզանավ:
Եվ այս ամենին գումարած Չինաստանը զորավարժություններ է անցկացնում Թայվանի ափերի մոտ՝ անհանգստություն առաջացնելով ԱՄՆ պաշտոնյաների շրջանում։
«Ուսումնասիրեք ժամանակի ընթացքում աշխարհի թեժ կետերում զարգացող պատերազմական սցենարը»,-գրել է Կումարը:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Երկու գործերով զանգվածային ձերբակալությունները, GG-ում խուզարկություններն առավելագույնը կարող են ժամանակավորապես «կայունացնել» վիճակը, լուծել կոնկրետ շարժման կամ հարթակի խնդիր:
Ռեպրեսիաները քողարկում, բայց չեն վերացնում այն համապարփակ ճգնաժամը, որ գոյություն ունի Հայաստանում:
Նիկոլ Փաշինյանի քայլերը միայն նպաստում են հանրային տրամադրությունների ռադիկալացմանը:
Շաբաթներ հետո ներքաղաքական անկայունությունը Հայաստանում կհասնի նոր պիկի, գուցե ավելի ռադիկալ հարթակով»։
Աղբյուրը`
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«2020 թվականի պատերազմից 25 օր առաջ այսպիսի լուսանկար ու տեքստ էր հրապարակել՝ հազարավոր լայքեր հավաքելով։ Այսպես նա մոտեցնում էր պատերազմը, որին չէր նախապատրաստվել։
Ինքն այլևս Արցախ բառը չի օգտագործում, հիմա ասում է, որ իր բաղթողումն է եղել, որ 2018-ին չի ասել՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։
Ինչ էլ մեղմացնող բառ է գտել՝ բացթողում»։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հետևելով ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին, ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը, որը տեղի է ունեցել Շվեյցարիայում՝ ներքաղաքական օրակարգի պատճառով, հայտնում է Spiegel-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարիսը լքել է Շվեյցարիան Ուկրաինայի հարցով համաժողովի ավարտից առաջ, համաժողովի հետագա միջոցառումներին կմասնակցի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը։
Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր է ստորագրվել. Հայաստանը այն երկրների թվում է, որոնք հրաժարվել են ստորագրել այն, հայտնում է Neue Zrcher Zeitung շվեյցարական պարբերականը։
Հայաստանից բացի հռչակագրի ստորագրումից հրաժարվել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը։
Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովին ներկա 101 պատվիրակություններից հռչակագրին աջակցել է 84-ը։
Ստորագրողների թվում են նաև Թուրքիան, Իրաքը, Իտալիան, Լեհաստանը, Միացյալ Նահանգները, Սերբիան և Հունգարիան:
Վերջնական փաստաթղթի ստույգ բովանդակությունը ԶԼՄ-ներին դեռ չի հաղորդվել:
Ըստ Reuters-ի, փաստաթղթի նախագիծը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են Զապորոժյեի ատոմակայանի շահագործումը, Սև և Ազովի ծովերի նավահանգիստները, «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով գերիների ազատումը և միջուկային զենքի կիրառումը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և կոչ արել Վրաստանի կառավարությանը գործել երկրի ԵՄ ձգտումներին համապատասխան։
«Ես խորապես հարգում եմ Ձեր հանձնառությունը Վրաստանի եվրոպական ապագայի հանդեպ։
Վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը պաշտպանում է այս ճանապարհը։
Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին համապատասխան»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը թվիթերի իր էջում:
33-ամյա կույսը սեքսով զբաղվելու մտադրություն չունի, քանի դեռ չի հանդիպել մի տղամարդու, ով կհամապատասխանի իր ցուցակի տասնյակ հատկանիշներին։ Ֆլորիդայի բնակչուհի Դանիել Նոբլը Caters News-ին ասել է, որ ցանկանում է հարաբերություններ հաստատել, բայց պատրաստ չէ շփվել ամեն պատահածի հետ:
«Ես շատ բծախնդիր եմ: Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում»,-ասել է նա,-«Իմ ընկերներից շատերն օգտագործում են ծանոթությունների հավելվածներ եւ գնում են տղայի տուն ծանոթության հենց առաջին գիշերը, բայց ես այդպես չեմ անում»,-հավելել է աղջիկը:
Նա խոստովանել է, որ նախկինում ամաչում էր իր կուսության համար, իսկ հիմա հպարտանում է դրանով։ «Նախկինում ես ամաչում էի խոսել այս մասին: Ես գերադասում էի ստել, բայց այդ մասին ավելի շատ խոսելու ունակությունն ինձ ստիպում է հասկանալ, որ դրանում ոչ մի վատ բան չկա, եւ շատ տղաներ իսկապես հարգում են դա»:
Դանիելն ունի հատուկ ցանկ՝ 12 կետերից, որոնց տղամարդը պետք է համապատասխանի, որպեսզի նա մտածի նրա հետ հարաբերությունների, ինչպես նաեւ սեքսի հնարավորության մասին։
Պոտենցիալ սիրահարը «պետք է լինի ընտանիքին նվիրված, անկեղծ, համարձակ, բարեսիրտ, բարձրահասակ, պիտանի, սիրի ճանապարհորդություններ եւ բնություն: Նա պետք է նախկինում ամուսնացած չլինի, հումորի զգացում ունենա եւ հարգի ինձ»,-ասել է Նոբլը։
Նա հավելել է, որ երբեք լուրջ հարաբերությունների մեջ չի եղել եւ առաջին ժամադրության ժամանակ միշտ տղամարդկանց ասում է, որ դեռ կույս է։
Թխահեր գեղեցկուհին մտածել է ծանոթությունների շոուին մասնակցելու մասին, սակայն առայժմ սովոր է միայնակ լինելուն։
Այնուամենայնիվ, Նոբլը դեռ հույս ունի, որ կգտնի կատարյալ տղամարդու: «Ես զգում եմ, որ իմ տղամարդն այլ երկրից է»,-խոստովանել է նա,-«Ես գիտեմ, որ Աստված ծրագիր ունի ինձ համար»: