Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անուշ Համբարձումյանը և հայտնել, որ մոտեցել է դպրոց և նկատել, որ դպրոցի բոլոր պատուհանները քարերով դիտավորյալ կոտրել են, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, դիտավորությամբ քարերով հարվածել և կոտրել են նշված դպրոցի եռահարկ մասնաշենքի առաջին, երկրորդ և երրորդ հարկերի եվրոպատուհանների ապակիները` պատճառելով մոտ 800 հազարից 900 հազար դրամի վնաս:
Կայքի տեղեկություններով՝ Անուշ Համբարձումյանը Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրենն է,ապակիները կոտրած երեխաները սովորում են նույն դպրոցում։
Թուրքիայի Մալաթիա քաղաքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ».
քաջարանցի կինը՝ Փաշինյանին.
Տեսանյութ
ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ:
Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում»:
Աշխարհում երբեք այսքան շատ հարուստ մարդ չի եղել, եւ նրանց ներդրումները աճող ֆոնդային շուկաներում նրանց ավելի հարուստ են դարձրել, քան երբեւէ, NEWS.am STYLE-ի փոխանցմամբ`տեղեկացնում է է AFP-ը։ Capgemini քոնսալթինգային ընկերության տվյալներով՝ «ունեւոր մասնավոր անձանց» (HNWI) կարողությունը, որոնք բնորոշվում են որպես 1 միլիոն դոլարից ոչ պակաս լիկվիդային ակտիվներ ունեցող մարդիկ, անցած տարի ավելացել է 5,1 տոկոսով՝ 22,8 մլն։ World Wealth Report-ի ամենամյա հաշվետվության համաձայն՝ նրանց ընդհանուր կարողությունը 2023թ. հասել է 86,8 տրլն դոլարի, ինչը 4,7 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի։ HNWI թիվը եւ նրանց հանրագումարային հարստությունը ամենաբարձրն է այն ժամանակներից, երբ Capgemini-ն սկսել է ամենամյա հետազոտությունը 1997թ.։
2022թ., մակրոտնտեսական անորոշության եւ աշխարհաքաղաքական լարվածության ժամանակ, հարուստ մարդկանց թիվը եւ նրանց կարողությունը կրճատվել է ավելի քան երեք տոկոսով, նշվել է զեկույցում։ Նրանց կարողության կրճատումն ամենակտրուկն էր տասնամյակի ընթացքում, քանի որ արժեթղթերի արժեքն ընկել էր։ «Սակայն 2023-ը տնտեսական աճ եւ հիմնական ներդրումային հատվածների բարելավում ապահովեց, ինչը թույլ տվեց կանգնեցնել անկումը»,- նշված է հաշվետվությունում։
«Չնայած տոկոսադրույքների շարունակվող անորոշությանը եւ պարտատոմսերի եկամտաբերության աճին՝ արժեթղթերի արժեքը բարձրացավ տեխնոլոգիաների շուկայի հետ միասին, ինչին նպաստեց խանդավառությունը գեներատիվ արհեստական բանականության եւ տնտեսության վրա՝ նրա պոտենցիալ ազդեցության առումով»։ Բարեկեցության եւ անհավասարության աճն աշխարհում բանավեճեր է առաջացնում այն մասին, որ ստիպի հարուստներին արդարացի հարկեր վճարել։ Բրազիլիան եւ Ֆրանսիան ճնշում են գործադրում «Մեծ քսանյակի» մյուս երկրների վրա, որպեսզի նրանք գլոբալ նվազագույն հարկ սահմանեն աշխարհի ամենահարուստ մարդկանց համար։
Մի նստեք ինքնաթիռ դիմահարդարված, նախազգուշացնում է բյութի-ինֆլյուենսեր D the Korean-ը, փոխանցում է NEWS.am STYLE-ը։
«Ինքնաթիռում գտնվելը ամենավատ բաներից մեկն է, որը կարող եք անել ձեր մաշկի հետ։ Երբեք մի օգտվեք կոսմետիկայից ինքնաթիռում։ Դա չորացնում է ձեր մաշկը, եւ այն դառնում է ճարպոտ, որպեսզի փոխլրացնի չորությունը։ Ձեր դիմահարդարումը գունատ կթվա»,- նշել է նա։
Օդի որակը, ինչպես գետնի վրա, այնպես էլ 30 000 ֆուտ բարձրությունում, վճռական նշանակություն ունի առողջ մաշկի համար։ Վերջերս հետազոտողները պարզել են, որ տարբեր տոքսինները, որոնք շրջանառվում են օդում, կարող են անուղղելի վնաս պատճառել մաշկի բջիջներին, քայքայել կոլագենը եւ առաջ բերել ծերացման վաղաժամ նշաններ։ Վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթների սպառնալիքը նույնպես ավելանում է Արեւին մոտ թռչելիս։
«Ուլտրամանուշակագույն ճառագայթումն այնտեղ ահավանական ուժեղ է, ուստի ես օգտագործում եմ արեւապաշտպան քսուք թռիչքից առաջ եւ դրա ընթացքում»,-տարվա դեկտեմբերին նախազգուշացրել է նախկին ուղեկցորդուհին անցած։
Ռուսաստանի ամենահարուստ կինը՝ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, չի շտապում տներ եւ զբոսանավեր, բրենդային հագուստներ գնել եւ նախընտրում է թռչել «էկոնոմ-դասով»՝ չնայած յոթ մլրդ դոլար ունեցվածքին։
Forbes-ի հարցազրույցում Բակալչուկը խոստովանել է, որ իրեն հաճախ են ծաղրում այդպիսի համեստ ապրելակերպի համար։ «Ինձ ծաղրում են. «Դուք ի՞նչ է, «էկոնոմո՞վ» եք թռչում»։ Դե հա, թռչում եմ։ Իսկ ի՞նչ է որ։ Ես ասկետ չեմ եւ, եթե պետք է թռչել, պայմանական ասած՝ ինը ժամ, իհարկե, «բիզնես» կվերցնեմ, բայց հնարավորության դեպքում «բիզնես» կվերցնեմ մղոնների համար, որովհետեւ շատ եմ թռչում։ Եվ չարժե ինձանից «անապատական» սարքել, որը միայն «էկոնոմով» է թռչում։ Եթե հնարավորություն կա, ես կթռչեմ ոչ «էկոնոմով»,- նշել է բիզնես-վումընը։
Վերջին անգամ միլիարդատիրուհին ստիպված էր մեկ շաբաթում հինգ թռիչք կատարել, ինչն անդրադարձել էր նրա առողջության վրա։ «Կոտրվեցի։ Մի երկու օր ներերակային էի ստանում,- պատմել է նա։- Աշխատակիցներս ասացին. «Բավական է, Տատյանա Վլադիմիրովնա, ինչ ուզում եք՝ արեք, այլեւս «էկոնոմով» չեք թռչում։ Դուք մեզ պետք եք, պետք է խնայեք ձեզ»։ Ես հիմա, ի դեպ, նույն փիլիսոփայությունը տարածում եմ թիմի վրա, որը շատ է թռչում... Գիտեք, երբ քեզ կաբրիոլետով հասնում են քո վաճառողները, հավանաբար, կարող ես երբեմն քեզ թույլ տալ «բիզնես-դասով» թռչել։
Բակալչուկի նպատակը Wildberries-ը համաշխարհային բրենդի վերածելն է։ «Եթե խոսենք ընկերության մասին, ապա մենք ցանկանում ենք լինել այնպիսին, որ ներգրվենք պատմության մեջ։ Այ, բոլորը գիտեն «Ֆորդի», «Տոյոտայի», «Ամազոնի» մասին։ Ես ցանկանում եմ, որ Wildberries-ը նույնպես ներգրվի համաշխարհային պատմության մեջ։ Իսկ որպես մարդ ցանկանում եմ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնել։ Հիմա ես պարզապես գեղեցիկ բառերի մասին չեմ խոսում։ Այսինքն՝ ինձ առաջ է մղում այն, որ ես աշխարհն իմ շուրջն ավելի լավն եմ դարձնում։ Չգիտեմ՝ սա որպես պաթոս է հնչո՞ւմ, թե՞ ոչ, բայց ես այդպես եմ զգում»։
Վրաստանի արևմուտքում՝ Օնի քաղաքում 7 րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։
4,4 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են 19:42-ին, 4 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը՝ 19:49-ին: Երկու դեպքում էլ օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Երկու ժամ առաջ էլ նույն տեղում գրանցվել էր 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Վաղը կտեսնենք ևս մեկ անգամ, որ այս իշխանությունը կապ չունի մեր երկրի հետ.
Բագրատ Սրբազան
(տեսանյութ)