Live24
Սեպտեմբերի 07, 2025
Live24

Live24

Լուրեր

Արտակ Զաքարյանը գրում է. «Իրանի շուրջ իրավիճակն ավելի է լրջանում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ.

«Իրանը պետք է ստորագրեր այն համաձայնագիրը, որը ես առաջարկեցի նրանց: Ինչպիսի ամոթ և անհարկի մարդկային կորուստ: Պարզապես ասեմ. ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ: Ես դա կրկնել եմ նորից ու նորից: Բոլորը պետք է անհապաղ տարհանեն Թեհրանը»:

Սպիտակ տունը տարածել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ հատուկ ընդգծելով «Բոլորը պետք է անհապաղ տարհանեն Թեհրանը» արտահայտությունը: 

Սա կարծես թե Իրան-Իսրայել մարտական գործողության ընդլայնման առաջին պաշտոնական նախանշանն է:

Համաձայն Սպիտակ տան՝ Թրամփը վաղաժամ լքել է G7-ի գագաթնաժողովը և վերադառնում է Վաշինգտոն: Նա նաև հրահանգել է Ազգային անվտանգության խորհուրդին պատրաստ լինել Սպիտակ տան «Իրավիճակային սենյակում»:

Իսկ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նախարարներն Իրանի իրենց գործընկերներին ասել են, որ պետք է հնարավորինս շուտ և առանց նախապայմանների վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»:

Կրիշտիանու Ռոնալդուն հայտնի է իր ակնառու ֆիզիկական պատրաստվածությամբ նույնիսկ 40 տարեկանում, և նա երբեք բաց չի թողնում այն ցուցադրելու հնարավորությունը: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ կարծես թե «նմանակ» ունի։ 

Իհարկե, խոսքը իրական երկվորյակի մասին չէ, այլ նրա որդու՝ Կրիշտիանու կրտսերի մասին, որը դառնում է 15 տարեկան: Երիտասարդ ֆուտբոլիստի մկանները դեռևս համեմատելի չեն իր աստղային հոր մարմնակազմության հետ, բայց նա ավելի ու ավելի է նմանվում հորը: Պատահական չէ, որ Ռոնալդուն ինքը վերջերս գրառում է արել X սոցիալական ցանցում. «Ինչպես հայրը»:

Ի դեպ, Կրիշտիանու կրտսերը վերջերս նորամուտը նշեց Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքականում: Հնարավոր է, որ առաջիկա տարիներին մենք խաղադաշտում տեսնենք երկու Ռոնալդուի՞:

ԱՄՆ-ն դիտարկում է Ֆորդոյի ստորգետնյա հարստացման օբյեկտը ոչնչացնելու համար անհրաժեշտ բունկերային պայթեցնող միջոցներ Իսրայելին փոխանցելու հնարավորությունը, որն ԱՄՆ-ն ունի, բայց Իսրայելը չունի, որպես Իրանին գործարք կնքելուն ստիպելու հիմնական լծակ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Թրամփը դիտարկում է Ֆորդոյի ստորգետնյա հարստացման օբյեկտը ոչնչացնելու համար անհրաժեշտ բունկերային պայթեցնող միջոցները Իսրայելին փոխանցելու հնարավորությունը, որն ԱՄՆ-ն ունի, բայց Իսրայելը չունի, որպես Իրանին գործարք կնքելուն ստիպելու հիմնական լծակ», - ասվում է հրապարակման մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած, որ Մերձավոր արեւելքում իրավիճակը կտրուկ գերլարվել է, հարեւան Իրանը մահացու վտանգի առջեւ է, Հայատանի իշխանությունները շատ ակտիվ պատրաստվում են իշխող կուսակցության՝ ՔՊ վարչության՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ արդեն սկսվել են վարչության անդամների ինքնառաջադրումները, ու սկանդալով հեռացած ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ է առաջադրել իր թեկնածությունը:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները մինչեւ օգոստոս ամիս առաջադրվելու հնարավորություն ունեն, բայց իրականում առաջադրվում են այն անձինք, ովքեր Նիկոլ Փաշինյանի վստահությունն են վայելում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին ՔՊ վարչության անդամ դառնալու համար ինքնառաջադրվել են նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության կին պատգամավորները` Հասմիկ Հակոբյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը: Մեր աղբյուրները նշում են, որ կանայք այս անգամ ավելի շատ են ներկայացված լինելու կուսակցության վերնախավում, ու հիմա թեժ պայքար է ընթանում: 

ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, որ այժմ ՔՊ վարչության անդամ է, թիմին ասել է՝ չի առաջադրվելու:

Հիշեցնենք, որ ՔՊ վարչության վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի նոյեմեբերի 4-ին, եւ դրանք սկանդալային ավարտ ունեցան, քանի որ ՔՊ-ն ներսում կեղծել էր վարչության ընտրությունների արդյունքները։ Կեղծիքի արդյունքում Հայկ Կոնջորյանը հայտնվել էր ընտրվածների շարքում, ինչի բացահայտումից հետո դուրս մնաց վարչությունից:

ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ ի սկզբանե վարչության անդամների կազմում չէր հայտնվել, կուսակցության անդամներից մեկի համակարգչի վրա նկատել էր այն շրջանառվող ցուցակը, որտեղ գրված է եղել՝ ով պետք է անցնի վարչություն, ով՝ ոչ: Նա լուսանկարել էր շրջանառվող այդ ցուցակն ու վերահաշվարկ պահանջել:

Ու միայն վերահաշվարկ իրականացնելիս ՔՊ-ն հրապարակեց իր վարչության 15 նոր անդամների անունները:

1. Փաշինյան Նիկոլ

2. Պապիկյան Սուրեն

3. Ռուբինյան Ռուբեն

4. Ավինյան Տիգրան

5. Պապոյան Գեւորգ

6. Միքայելյան Սասուն

7. Հարությունյան Արայիկ

8. Դավոյան Արփինե

9. Սանոսյան Գնել

10. Ալեքսանյան Վահագն

11. Սիմոնյան Ալեն

12. Հակոբյան Վաղարշակ

13. Փամբուխչյան Արմեն

14. Թորոսյան Արսեն

15. Պետրոսյան Ռոմանոս»։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռևս ապրիլի վերջին, երբ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ազատվեց պաշտոնից, ապա և «ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու» մեղադրանքով ձերբակալվեց ու կալանավորվեց, իշխանական կուլիսներում խոսակցություններ էին պտտվում, որ այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, չնայած որ նա որևէ կապ չունի ոլորտի հետ:

Ըստ մեր աղբյուրների, ինչպես Դանիել յանի դեպքում, Պետրոսյանի համար ևս ակտիվ լոբբինգ է իրականացնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ավելին, կային տեղեկություններ, որ այդ նշանակումը պետք է լինի հունիսի սկզբներին: Սակայն անցել է բավական ժամանակ, իսկ ՍԱՏՄ ղեկավար դեռևս նշանակված չէ, Տիգրան Պետրոսյանն էլ դեռևս «բավարարվում» է ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարողի կարգավիճակով: Այս ընթացքում նա ամեն ինչ անում է, որ ցույց տա, թե ինչքան շատ գործ է անում, թե ինչ արժանի է նշանակվելու, գրեթե ամենօրյա ռեժիմով ստուգումների ու կասեցումների մասին հաղորդագրություններ են տարածվում ՍԱՏՄ անունից: Այդուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը դեռևս չի շտապում նշանակում անել: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, վարչապետին պարբերաբար զեկուցում են, որ բազում խնդիրներ են ծագել այս ընթացքում: Խոսքը վերաբերում է մի քանի հարցի: Նախ, ինչպես արդեն նշել ենք, տնտեսվարողներն իրենց մոտ հայտնաբերված խախտումների մասին տեղեկանում են մամուլի հրապարակումներից: Այսինքն, ՍԱՏՄՆ-ն, նախքան տնտեսվարողներին կարգադրագրեր ուղարկելը, այդ ընկերությունների թույլ տված խախտումների մասին հաղորդագրությունները ԶԼՄ-ներով էր տարածել: Ճիշտ է, ՍԱՏՄ լրատվականը դա փորձեց արդարացնել «տեղեկատվություն տնօրինողի իր պարտականությամբ», սակայն խնդրի էությունը դրանից չի փոխվում: Ռուսաստան արտահանվող ծաղկի արգելքի, Վրաստանի սահմանին տիրող վիճակի, ներկայում ծիրանի արտահանման խնդիրների հետ կապված ևս ՍԱՏՄ, մեղմ ասած, անփույթ աշխատանքի, իսկ ավելի ճիշտ՝ անգործության մեծ մեղավորությունը կա: Վերջապես, հատկապես վերջին շրջանում բրուցելոզն է լուրջ վնասներ հասցնում։ Այս ամենը, մեր աղբյուրի փոխանցմամբ, պատճառ է դարձել, որ ՍԱՏՄ ղեկավար նշանակելու հարցն առայժմ առկախվի, առավել ևս, որ, ինչպես նշեցինք, Պետրոսյանի համար «բարեխոսում» է Արայիկ Հարությունյանը, որի «պրոտեժե» Արմեն Դանիելյանը հիմա կալանավորված է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Փհենյան նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Շոյգուն կհանդիպի ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Սերգեյ Շոյգուն բանակցություններ կվարի ԿԺԴՀ ղեկավարության հետ՝ հունիսի 4-ին կայացած վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Դրանք իրականացվում են Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսային Կորեայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի համաձայն։

Սա Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի արդեն երրորդ այցն է ԿԺԴՀ վերջին գրեթե երեք ամսվա ընթացքում։ Հունիսի 4-ին Շոյգուն հանդիպել է նաև Կիմ Չեն Ընի հետ։ Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունները և Կուրսկի մարզի վերականգնումը։ Մարտի 21-ի այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը ևս հանդիպել էր ԿԺԴՀ ղեկավարի հետ։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քպական խումբը պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն: Անցած շաբաթ ընդհանրապես գրեթե նոն ստոպ ռեժիմով Փաշինյանը գրառումներ էր անում Եկեղեցու դեմ՝ ընդհուպ, ինչպես իրավաբաններն են նշում, կատարելով հակասահմանադրական կոչեր, այդ թվում՝ Կաթողիկոսի նոր ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև Եկեղեցու դեմ հարձակման ինչ-որ ապօրինի կառույց ստեղծելու մասով:

Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ, ՔՊ-ն ու Ադրբեջանը, մասնավորաբար՝ Փաշինյանն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն հետաքրքիր «զուգադիպությամբ» շատ սինխրոն են գործում Հայ առաքելական եկեղեցու դեմ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի հերքել իր հայտարարած պատերազմում Ադրբեջանի ու Թուրքիայի դերը:

Հայ հանրությունը, սակայն, իր միակամությամբ ցույց տվեց, որ ազգայինի դեմ, այդ թվում՝ Եկեղեցու դեմ ցանկացած արշավ սուր դիմադրության է արժանանալու: Ավելին, հետաքրքիր էր հասարակական շարժումների, քաղաքական ուժերի միակամությունը այս հարցում, ինչը, մեր տեղեկություններով, ավելի է նյարդայնացրել ու անհանգստացրել Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը նախաձեռնեց հերթապահություն Մայր Աթոռի տարածքում՝ «պաշտպանելու Վեհարանը սրբապիղծների ոտնձգություններից»: Տպավորիչ էր Վեհափառի դիմավորումը «Զվարթնոց» օդանավակայանում ոչ միայն մեծաքանակ մասնակցությամբ, այլև այն առումով, որ այդտեղ էին տարբեր շարժումների քաղաքական ուժերի՝ «ՀայաՔվե», «Հայաստան» դաշինք, «Հայրենիք» կուսակցություն և այլն, ներկայացուցիչներ, ինչը ցույց տվեց, որ Եկեղեցին կարող է դառնալ միասնականության «մերան»:

Մեզ հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ «ՀայաՔվեն» նաև առաջարկում է ստեղծել Եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին. «Առաջարկում ենք սկսել խորհրդակցություններ մեկ օրակարգով՝ ստեղծել Հայաստանում կրոնական ազատությունների և Հայոց եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին, որի խնդիրն է լինելու արժեզրկել, ապա կասեցնել Հայաստանում խղճի ազատության ոտնահարմանը և Հայոց եկեղեցին կազմաքանդելուն ուղղված փաշինյանական գործունեությունը և կանխել հնարավոր քաղաքացիական բախումները»։

Մեր տեղեկություններով, Եկեղեցու պաշտպանության ու ՀԱԵ կողքին կանգնելու հարցում հասարակության ու հասարակական, քաղաքական ուժերի նման հաստատակամությունը և միակամությունը բավականին լուրջ երկընտրանքի առջև են կանգնեցրել Նիկոլ Փաշինյանին: Նա կա՛մ պետք է մինչև վերջ գնա՝ ավելի շատ ոտնահարելով Սահմանդրությունն ու օրենքները, կա՛մ պետք է ընդունի իր պարտությունն ու հեռանա: Ընդ որում, հնարավոր է՝ ոչ միայն պաշտոնից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

G7 երկրների առաջնորդները Կանադայում կայացած գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ հայտարարել են Իսրայելին աջակցելու մասին՝ Իրանը անվանելով «Մերձավոր Արևելքում անկայունության և ահաբեկչության աղբյուր», հաղորդում են համաշխարհային լրատվամիջոցները։

«Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է», - հայտարարությունից մի հատված մեջբերում է The Guardian-ը։

Նրանք նաև կրկնել են այն թեզը, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Միաժամանակ նրանք  աջակցություն են հայտնել Իսրայելին՝ընդգծելով, որ այն «ունի ինքնապաշտպանության իրավունք»։

Ըստ The New York Times-ի՝ եզրափակիչ հայտարարությունը ստորագրել են բոլոր յոթ առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով վաղաժամ լքել էր Կանադայում կայացած գագաթնաժողովը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին, չնայած ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը կարող է հրաժարվել ստորագրել եզրափակիչ փաստաթուղթը։

G7 երկրների առաջնորդները Կանադայում կայացած գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ հայտարարել են Իսրայելին աջակցելու մասին՝ Իրանը անվանելով «Մերձավոր Արևելքում անկայունության և ահաբեկչության աղբյուր», հաղորդում են համաշխարհային լրատվամիջոցները։

«Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է», - հայտարարությունից մի հատված մեջբերում է The Guardian-ը։

Նրանք նաև կրկնել են այն թեզը, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Միաժամանակ նրանք  աջակցություն են հայտնել Իսրայելին՝ընդգծելով, որ այն «ունի ինքնապաշտպանության իրավունք»։

Ըստ The New York Times-ի՝ եզրափակիչ հայտարարությունը ստորագրել են բոլոր յոթ առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով վաղաժամ լքել էր Կանադայում կայացած գագաթնաժողովը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ֆոնին, չնայած ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը կարող է հրաժարվել ստորագրել եզրափակիչ փաստաթուղթը։

Փույա Հոսսեյնինը ֆեյսբուքյան էջում գրել է․

Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան պարոն Մեհդի Սոբհանին, հունիսի 17-ին (երեքշաբթի օրը) ժամը 16:00-ին, մամուլի ասուլիս է ունենալու:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու ասուլիսին հունիսի 17-ին, ժամը 16:00-ին:

Անցկացման վայրը՝ Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն:

Ֆոտո

Երեկ ես ձեռք բերեցի նոր ընկեր. Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել հայ պատանու հետ

Թուրքիան հեռախոսազանգերի տևողությամբ Եվրոպայում 1-ինն է

Աբովյան քաղաքի սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

Զախարովան Կալլասին «կրիտիկական անգրագետ» է կոչել

«Հյուսիսային հոսք»-ը պայթեցնելուց կարճ ժամանակ առաջ Բալթիկայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ էին ընթանում․ Պատրուշև

Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը՝ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ

ԵՄ-ն գտնվում է փլուզման փուլում, Ուկրաինան կբաժանվի 3 գոտու. Օրբան

Հռոմի Պապը սրբադասել է 15-ամյա համակարգչային հանճարին՝ նրան առաջին սուրբ-միլենիալ հռչակելով

Պորտուգալիայի հավաքականը անդրադարձել է Ռոնալդուի և հայ փոքրիկի հայտնի դրվագին

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ ներկայացուցիչներին չեն հրավիրել Մոսկվայի Ատոմային համաշխարհային շաբաթին

Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-ից

Աբովյան քաղաքում գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

«Թրամփն ու Սի Ծինփինը հնարավոր է հոկտեմբերին հանդիպեն». #CNN

«Տղերք, որ ինձ տեսնում եք, ինչի՞ եք սառում ու արագ հեռանում»․ Ալեն Սիմոնյան